Կապվել տնտեսական ծառայության հետ [fr]

Տնտեսական հարցերով խորհրդականի նստավայրը գտնվում է Բաքվում : Հայաստանի հարցերով նրա ներկայացուցչի նստավայրը Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպանատունն է :

Էլ. փոստ՝ louis.toulorge@dgtresor.gouv.fr

Ինտերնետային կայք՝ http://www.tresor.economie.gouv.fr/Pays/armenie

Տնտեսական ծառայությունների առաքելությունը

Գանձապետարանի գլխավոր վարչության ենթակայության տակ գործող տնտեսական ծառայությունները հանդիսանում են տնտեսական դիվանագիտության հիմքը : Նրանք աջակցում են ձեռնարկությունների միջազգայնացմանը, նպաստում մեր երկրի գրավչությանը և ապահովում ընթացիկ բարեփոխումների և կառավարության տնտեսական քաղաքականության տարածումը :

Նրանց գործունեությունն ուղղված է տնտեսական բնույթի միջկառավարական հարաբերությունների զարգացմանը, արտահանման հանրային աջակցության քաղաքականության իրագործմանը, մակրոէկոնոմիկայի - արտաքին առևտուր, ներդրումներ և կանոնակարգում - վերահսկմանը, ինչպես նաև բազմակողմանի զարգացման խնդիրներին :

Հանդիսանալով «խելացի տնտեսության» միջնախարարական ցանցի անդամ, Տնտեսական ծառայությունները նաև կոչված են աջակցելու տնտեսական ոլորտի այն գերատեսչություններին, որոնք արտերկրում փորձագիտական գործունեություն ծավալելու համար միջոցներ չունեն :

Տնտեսական ծառայությունների գործունեությունը սերտորեն համակարգվում է Business France-ի ներկայացուցիչների հետ, գործակալություն, որը ստեղծվել է 2015թվականի հունվարի 1-ին, UBIFRANCE-ի և AFII-ի ձուլման հետևանքով : Business France-ը ունի միջազգային հզոր ցանց կազմված արտերկրում գործող 85 գրասենյակներից, որոնք տեղակայված են աշխարհի 70 երկրներում և նվիրված ՓՄՁ-ների և Միջանկյալ ձեռնարկությունների (ETI) ընդլայնմանը :

Հայաստանի հարցերով զբաղվում է Մոսկվայում տեղակայված Business France-ի տարածաշրջանային գրասենյակը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝

http://export.businessfrance.fr/armenie/export-armenie-avec-notre-bureau.html

տպագրված ... 08/06/2017

Էջի սկիզբ