Տավուշ. Գյուղատնտեսության զարգացման պիլոտային ծրագիր [fr]

2012թ. հունիսի 7-ին, Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոն մեկնել էր Տավուշի մարզ, որտեղ Օ-դը-Սեն դեպարտամենտի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամն իրականացնում է գյուղատնտեսության զարգացման պիլոտային ծրագիր:

Դեսպանին ընդունեց Ֆրանսիական Վալանս քաղաքի հետ քույրացած Իջևանի քաղաքապետը և Տավուշի մարզպետը:

Ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերը, Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ բեղնավոր համագործակցություն ծավալող Տավուշի մարզին օգնում են զարգացնել գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը:

Այս առիթով Դեսպանը նշեց գործընկերության արդյունավետությունը, առանձնացնելով կոնկրետ ձեռքբերումները` Ֆրանսիայից բերված կաթնատու կովերի բուծումը Լուսաձորի ֆերմայում, Ֆրանսիայից ներկրված բույսերի տնկարանի ստեղծումը, ինչպես նաև ագրոբազայի համալրումը, որը հայ գյուղացուն թույլ կտա վարձակալել սարքավորումներ:

Մարզկենտրոնում երթևեկող ֆրանսիական ավտոբուսները խորհրդանշում են Վալանսի և Իջևանի միջև հաստատված ամուր կապերը:

Համալսարան այցի ընթացքում, Ռեկտորը տեղեկացրեց, որ ֆրանսերենի ուսումնառությունը խրախուսելու նպատակով կստեղծվի ֆրանկոֆոն ակումբ և կիրականացվեն ուսանողների փոխանակման ծրագրեր:

Le Préfet accueille l'Ambassadeur accompagné du Conseiller culturel et du conseiller technique Մարզպետը դիմավորում է Դեսպանին, Մշակութային հարցերով խորհրդականին և Գիտատեխնիկական համագործակցության հարցերով կցորդին
Plusieurs centaines d'agriculteurs ont vocation à emprunter le matériel agricole prêté par l'agrobase Հարյուրավոր գյուղացիներ նպատակ ունեն սարքավորումներ վարձակալել ագրոբազայից
L'espace se trouve à quelques kilomètres de la frontière azérie Տարածքը ադրբեջանական սահմանից մի քանի կիլոմետրի վրա է
Le chef du projet financé par les Hauts-de-Seine présente l'exploitation agricole Օ-դը-Սենի կողմից ֆինանսավորվող ծրագրի ղեկավարը ներկայացնում է գյուղական տնտեսությունը
L'Ambassadeur s'entretient avec le Préfet et le Président de la Fondation HymnaTavush Դեսպանը զրուցում է մարզպետի և ՀիմնաՏավուշ հիմնադրամի նախագահի հետ
Présentation des projets Նարկայացվում են ծրագրերը
Le Président de la Fondation HymnaTavush explique le projet de fromagerie ՀիմնաՏավուշ հիմնադրամի նախագահը ներկայացնում է պանրի գործարանի նախագիծը
Promenade au coeur d'Idjevan en compagnie du Maire Զբոսանք Իջևանի կենտրոնով Քաղաքապետի ուղեկցությամբ
La Première chaîne de TV arménienne recueille l'impression de l'Ambassadeur sur sa visite Դեսպանն իր այցի տպավորություններն է կիսում Հայկական առաջին ալիքի հետ
Entretien avec la presse à l'issue de la rencontre avec le préfet Մարզպետի հետ զրույցից հետո հանդիպում մամուլի հետ
La pépinière financée par les Hauts-de-Seine dont les plants sont destinés à la vente Օ-դը-Սենի ֆինանսավորմամբ ստեղծված տնկարանը, որի բույսերը նախատեսված են վաճառքի համար
Le Maire d'Idjevan fait découvrir sa ville, dans un écrin de verdure Զմրուխտյա այս անկյունում Իջևանի քաղաքապետը ծանոթացնում է իր քաղաքին
L'Ambassadeur apprécie le matériel Տեխնիկան Դեսպանին դուր է եկել
Une vache produit environ 15L par jour Մեկ կովը օրական 15լ կաթ է տալիս
L'exploitation agricole compte près de 80 vaches Գյուղական տնտեսությունում հաշվվում է 80 կով
Les veaux sont élevés pour nourrir d'autres exploitations Հորթերի բուծումը ծառայելու է տնտեսության մյուս ճյուղերին
Le Recteur de l'Université d'Idjevan accueille l'Ambassadeur en présence du Maire ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորը դիմավորում է դեսպանին քաղաքապետի ներկայությամբ

տպագրված ... 12/06/2012

Էջի սկիզբ