Վկայականներ Սիանս Պո-Արմենիայի առաջին շրջանավարտներին [fr]

Հուլիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության պետակական կառավարման ակադեմիայի և Էքս ան Պրովանսի քաղաքագիտության ինստիտուտի առաջարկով, վկայականների հանձնման արարողությունը Սիանս Պո-Արմենիայի առաջին շրջանավարտներին տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը :
Հյուրընկալելով «Ձեռնարկությունների ռազմավարական կառավարում» ծրագրի ութ դափնեկիրներին, Դեսպանը նրանց հանձնեց Քաղաքագիտության բարձրագույն կրթության վկայականները` էքս ան Պրովանսի «Սիանս Պո» քաղաքագիտության ինստիտուտի տնօրեն Քրիստիան Դյուվալի ու նրա թիմի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչ Արամ Դավթյանի ներկայությամբ :

JPEG - 125.7 ko
L’Ambassadeur et la promotion Sciences Po Armenia
JPEG - 112.7 ko
L’Ambassadeur a rendu hommage aux acteurs de cette réussite (de droite à gauche), Messieurs Davtyan (Académie d’Administration Publique d’Arménie), Duval (Directeur Sciences Po Aix), Derderian (Diecteur adjoint CIEGC) et Boudrandi (Directeur adjoint Sciences Po Aix)

Դեսպանը շնորհավորեց ուսանողներին հաջողությունների համար և խրախուսեց ուսումը շարունակել Սիանս Պո-էքսի առաջարկած մագիստրատուրայում :

Այս ուսանողները հանդիսանում են Սիանս Պո-Արմենիա ծրագրի առաջին շրջանավարտները, ծրագիր որը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Էքս ան Պրովանսի Քաղաքագիտության ինստիտուտի միջև համագործակցության պտուղն է : Սիանս Պո Էքսի տնօրեն Քրիստիան Դյուվալը հիշեցրեց ողջ Հարավային Կովկասի տարածքով ծրագիրը ընդլայնելու իրենց մտադրության մասին :

JPEG JPEG

Դեսպանը շնորհավորում է ուսանողներին և նրանց հանձնում վկայականներ

ԱՊՀ երկրներում իր տեսակի մեջ առաջին այս հաստատությունը՝ Սիանս Պո-Արմենիան, նպատակ ունի հայազգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների և արդեն փորձառու պաշտոնյաների համար հասանելի դարձնել Էքս ան Պրովանսի Քաղաքագիտության ինստիտուտի բարձրագույն կրթության (մագիստրատուրա և դոկտորանտուրա) ծրագրերը :

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ