Վկայականների հանձնում թիվ 119 ֆրանսիական լիցեյում [fr]

Բենիամին Ժամկոչյանի անվ. թիվ 119 դպրոցի ֆրանկոֆոն լիցեյի առաջին շրջանավարտները հունիսի 6-ին ստացան իրենց վկայականները ֆրանս-հայկական ուսումնական ծրագիրն ավարտելու մասին : 10-րդ դասարանի 26 աշակերտներին բախտ է վիճակվել լինել այս ծրագրի առաջին շրջանավարտները : Հիշեցնենք, որ 119 դպրոցի երկլեզվյա բաժինը բացվել է 2013թվականին, Ֆրանսիայի Դեսպանության աջակցությամբ: Ի դեպ, դիպլոմներն աշակերտներին հանձնեց Դեսպանության մշակութային հարցերով խորհրդականը, ով աշակեևրտներին շնորհավորեց իրենց լավ աշխատանքի համար և խրախուսեց շարունակել ֆրանսերենի ուսումը, լեզու, որի իմացությունը նրանց համար կբացի բազմաթիվ կրթական և մասնագիտական դռներ:

Remises des Attestation de suivi aux élèves de la filière francophone du lycée 119 - JPEG Remises des Attestation de suivi aux élèves de la filière francophone du lycée 119 - JPEG

Վկայականների հանձնումը թիվ 119 դպրոցի ֆրանկոֆոն բաժնի աշակերտներին

Թիվ 119 ավագ դպրոցը՝ ապագա հայ-ֆրանսիական լիցեյը, երկլեզվյա կրթություն ապահովող հաստատություն է, որի ֆրանկոֆոն բաժնի աշակերտներն ընտրվում են ըստ նրանց մակարդակի և ֆրանսերեն սովորելու մոտիվացիայի: Հաստատությունը համագործակցում է Ֆրանսիայի դեսպանության ինչպես նաև ֆրանկոֆոն բազմաթիվ հաստատությունների, ինչպես օրինակ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի հետ, որը վերջերս թիվ 119 լիցեյին նվիրել է թվայնացված դասասրահ:

Հ.Գ. Երկլեզվյա բաժնում 2014-2015 ուսումնական տարվա գրանցումները կատարվում են մինչև հունիսի 23-ը:

JPEG - 27.8 ko
Le directeur du lycée 119 et le Conseiller de Coopération et d’Action Culturelle remettent leur diplôme aux élèves
JPEG - 30.5 ko
L’équipe pédagogique francophone du lycée 119
JPEG - 113.9 ko
La filière francophone du lycée 119 n’attend que vous !

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ