Վիզա ստանալու ընթացակարգը [fr]

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Որոշ աղբյուրներ թյուր տեղեկատվություն են հրապարակում Ֆրանսիայի կամ Շենգեն վիզայի սակագների մասին։

Շենգեն վիզայի սակագինը հաստատագրված է և կախված չէ վիզայի տևողությունից կամ տրամադրման ժամկետից։

Վիզայի տևողությամբ պայմանավորված սակագնի փոփոխման մասին ցանկացած հայտարարություն չի համապատասխանում իրականությանը։ Անօրինական պահանջված գումարները ոչ մի դեպքում չեն կարող երաշխավորել վիզայի տրամադրելն արագացնելը, տևողությունը երկարացնելը և անգամ վերջինս տրամադրելը։

ՀՀ քաղաքացին Շենգեն վիզայի համար վճարում է 60 եվրոյին համարժեք դրամ անկախ վիզայի տևողությունից (1 օրից մինչև 5 տարի)։

Շենեգեն կարճաժամկետ վիզա (3 ամիս)

- Ֆրանսիան վիզաներ է տրամադրում Շենգեն ողջ տարածքի համար ( Գերմանիա, Ավստրիա, Բելգիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթւս, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիայի հանրապետություն, Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա, Շվեյցարիա)։

- Վիզա ստանալու համար Ֆրանսիայի հյուպատոսություն կարելի է դիմել միայն այն դեպքում, երբ ուղևորության բուն նպատակը Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսլանդիան կամ Նորվեգիան են և երբ բնակվում եք Հայաստանում: Սա վերաբերում է նաև Հայաստանում կեցության իրավունք ունեցող այլ երկրների քաղաքացիներին:

Գործնական թե տուրիստական ուղևորության դեպքում առաջնային է գործնականը։ Համադրված նպատակների առկայության դեպքում, հաշվի է առնվում ուղևորության տևողությունը։

Հավասար տևողության դեպքում կարևորությունը տրվում է առաջին մուտքի երկրին։

Եթե ճանապարհորդության հիմնական ուղղություններն են.

Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Ավստրիան՝ դիմե՛լ Հայաստանում Գերմանիայի Դեսպանություն

Իտալիան, Մալթան, Ֆինլանդիան՝ դիմե՛լ Հայաստանում Իտալիայի Դեսպանություն

Լիտվան, Իսպանիան, Դանիան, Հունգարիան, Լատվիան, Էստոնիան՝ դիմե՛լ Հայաստանում Լիտվայի Դեսպանություն

Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան՝ դիմե՛լ Հայաստանում Լեհաստանի Դեսպանություն

Հունաստանը՝ դիմե՛լ Հունաստանի Դեսպանություն

- Պահանջվող փաստաթղթերի ցանկ]

- Հարցաթերթիկ]

- Լուսանկարների բնութագրեր]

- Տրամադրման ժամկետը` 2 աշխատանքային օր

- Վիզա ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ դիմողը

- Աշխատանք. ամբողջությամբ կամ մասնակի վարձատրվող, հասարակական հիմունքներով աշխատանքի պայմաններում Ֆրանսիայում մնալու համար անհրաժեշտ է ունենալ Ֆրանսիայում գործատուի կողմից ձեռք բերված նախնական թույլտվություն։

- Ֆրանսիացի կամ օտարերկրացի անհատի մոտ աշխատող ցանկացած անձ իր գործատուին Ֆրանսիայի մայր կամ անդրծովյան տարածքում 6 ամսվա ընթացքում 90 օր ընդհանուր տևողությունը չգերազանցող ժամանակահատվածում ուղեկցելու համար պետք է ունենա աշխատելու ժամանակավոր թույլտվություն։

- Աշխատանքի թույլտվություն ստանալուընթացակարգը սահմանում են Ձեռնարկությունների, մրցակցության, սպառման, աշխատանքի և զբաղվածության տարածաշրջանային վարչությունները (D.I.R..E.C.C.T.E)

- Տարածաշրջանային վարչությունների հասցեները

- Ինչպես վերծանել վիզա֊-վինետկան]

Վիզաների հատուկ տեսակներ

- Բազմակի մուտքի վիզա - յուրաքանչյուր ուղևորություն 6 ամսվա ընթացքում չի գերազանցում 90 օրը, անգամ վիզայի 5 տարվա վավերության դեպքում (60 եվրոյին համարժեք դրամ)։

- Ֆրանսիացիների կամ Եվրամիութայն քաղաքացիների ամուսիններ / անչափահաս երեխաներ - հարկավոր է ուղակի դիմել հյուպատոսություն։ Վիզան տրամադրվում է անվճար հյուպատոսությունում, բացառությամբ հպատակության քննարկման, գործերի թերի փաթեթի, պակասող փաստաթղթերի պատճենների դեպքերի։

- Ամուսնություն Ֆրանսիայի քաղաքացու հետ– Ֆրանսիայի քաղաքացու հետ Ֆրանսիայում ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են անձամբ ներկայանալ հյուպատոսություն և ներկայացնել կարճաժամկետ վիզայի դիմում։ Ֆրանսիայում ամուսնությունից հետո անձինք պետք է վերադառնան Հայաստան և որպես Ֆրանսիայի քաղաքացու ամուսին ներկայացնեն կեցության քարտին հավասարազոր երկարաժամկետ վիզայի դիմում։

Երկարաժամկետ ֆրանսիական վիզա (> 3 ամիս)

Ընդհանուր տեղեկություններ

Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 3 ամիս) հաստատվի Ֆրանսիայում։

Բացառությամբ մի քանի դեպքերի (ֆրանսիացու ամուսին, ուսանողներ, աշխատողներ, այցելուներ) երկարաժամկետ վիզա ունեցող անձը Ֆրանսիա հասնելուն պես իր բնակության վայրի պրեֆեկտուրա պետք է ներկայացնի նաև կեցության քարտի դիմում։

Երկարաժամկետ վիզա ստանալու համար անձնագրի առկայությունը, այդ թվում և անչափահասների համար, պարտադիր է։ Երեխայի համար երկարաժամկետ վիզայի դիմումը չի ընդունվի, եթե վերջինս գրանցված չէ ծնողներից որևէ մեկի անձնագրում :

Լուսանկարների բնութագրեր

Սակագինը՝ 99 եվրոյի համարժեք դրամ

Հարցազրույցի գրանցում

Տրամադրման ժամկետը՝ տարբեր է կախված վիզայի տեսակից, որոշ դեպքերում՝ մի քանի ամիս։

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

- Հյուպատոսական ծառայություն ուսման ծրագիրը ներկայացնելուց և գործերը հանձնելուց անմիջապես հետոուսանողները հանդիպում են վերցնում համալսարանական համագործակցության կցորդի հետ։

- Դիմողները պետք է ներկայացնեն՝ դիպլոմների և ներդիրների բնօրինակները և պատճենները նոտարական թարգմանությամբ, ֆրանսիական բուհ ընդունված լինելը հաստատող փաստաթուղթ, նախատեսվող դասընթացի մանրամասն նկարագիրը, ինքնակենսագրություն։
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև երաշխավորագրեր և ֆրանսիական բուհ ներկայացված մոտիվացիոն նամակներ։

- Հիշեցում - ուսանողական վիզայի համար TCF, DELF, կամ DALF-ը պարտադիր
փաստաթուղթ է, նույնիսկ եթե նախատեսված դասընթացն ընթանալու է անգլերենով։

- Մասնավոր հաստատություններում, արտասահմանում ապրող ֆրանսիացիների համար նախատեսված կազմակերպություններում, երեկոյան դասընթացների տեսքով և մանավանդ սկսնակ մակարդակի համար դասավանդված ֆրանսերենի կուրսերը համարժեք չեն բարձրագույն կրթության։

–Ուշադրությամբ կարդա հետևյալ տեղեկատվությունները

- Անվճար վիզա տրամադրվում է միայն Ֆրանսիայի կառավարության կրթաթոշակ
ունեցողներին

- Տրամադրման ժամկետը՝ գործերը հյուպատոսություն հանձնելուց և ուսման ծրագրի
նախնական հարցազրույցից հետո 12 օրվա ընթացքում։

Կեցության քարտին հավասարազոր երկարաժամկետ վիզա

2009թվի հունվարի 1-ից ֆրանսիայում մնալու համար երեք ամիսը գերազանցող որոշ վիզաներ ունեցող անձինք վիգայի վավերականության ողջ տևողության ընթացքում կարող են դիմում չներկայացնել պրեֆեկտուրա կեցության քարտ ստանալու համար։

Երկարաժամկետ վիզայի դիմում ներկայացնելիս, շահագրգռված անձինք պետք է իրենց գործերին կցեն Իմիգրացրոն և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) ձևաթուղթը։ Վիզան ստանալուց և Ֆրանսիա ժամանելուց հետո (երեք ամսվա ընթացքում), նրանք, հյուպատոսության տրամադրած հարցաթերթիկը պետք է պատվիրված նամակով ուղարկեն իրենց բնակության վայրի OFII–ի տարածաշրջանային գրասենյակ : OFII գրասենյակների հասցեները նշված են բլանկի հետադարձ երեսին և տեղադրված կայքում։ Այնուհետև գրանցման ձևակերպումների համար շահագրգռված անձին հրավիրում է OFII-ին։ Սա պարտադիր ընթացակարգը է։ Ֆրանսիա ժամանելուց հետո երեք ամսվա ընթացքում գրանցում չունենալու դեպքում անձը ֆրանսիական իշխանությունների կողմից դիտվում է որպես անօրինական կարգավիճակում գտնվող անձ։ Նման վիզա ունեցող անձինք վիզայի վավարականության ընթացքում կարող են առավելագույնը երեք ամիս ազատ տեղաշարժվել Շենգեն տարածքում։

ՎԻԶԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

PDF - 193.4 ko
Accord de facilitation des visas UE-Arménie (version arménienne)

տպագրված ... 24/03/2017

Էջի սկիզբ