Վիզա/ Ֆրանսիա մուտքի կարգը

- Վիզա է հարկավո՞ր

Վիզայի վերաբերյալ տեղեկատվության, հարցաթերթիկները ներբեռնելու, գործերը հանձնելու ընթացակարգին ծանոթանալու համար այցելել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության http://www.diplomatie.gouv.fr/fr/venir-en-france-22365/ կայքը։

* Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ընդունում է դիմումներ Շենգեն տարածքի հետևյալ երկրների համար

  • Ֆրանսիա
  • Պորտուգալիա
  • Նորվեգիա
  • Իսլանդիա

Բացի Ֆրանսիայից, մնացած երկրների համար տրամադրվում է միայն կարճաժամկետ վիզա

- Հյուպատոսական ծառայությունը դիմումներն ընդունում է երկուշաբթիից– ուրբաթ, ժամը՝
9։00–13։00–ը։

- Դիմումը ներկայացնելու համար գրանցումը կատարվում է բացառապես առցանց ։

- Հայաստանում Գերմանիայի Դեսպանությունն ընդունում է դիմումներ Շենգեն տարածքի հետևյալ երկրների համար՝

  • Գերմանիա
  • Բելգիա
  • Հոլանդիա
  • Լյուքսեմբուրգ
  • Շվեդիա
  • Ավստրիա

- Հայաստանում Իտալիայի Դեսպանությունն ընդունում է դիմումներ Շենգեն տարածքի հետևյալ երկրների համար՝

  • Իտալիա
  • Մալթա
  • Ֆինլանդիա

- Հայաստանում Լիտվայի Դեսպանությունն ընդունում է դիմումներ Շենգեն տարածքի հետևյալ երկրների համար՝

  • Լիտվա
  • Իսպանիա
  • Դանիա
  • Հունգարիա
  • Լատվիա
  • Էստոնիա

- Հայաստանում Լեհաստանի Դեսպանությունն ընդունում է դիմումներ Շենգեն տարածքի հետևյալ երկրների համար՝

  • Լեհաստան
  • Սլովակիա
  • Սլովենիա

- Հայաստանում Հունաստանի Դեսպանությունն ընդունում է դիմումներ Շենգեն տարածքի հետևյալ երկրների համար՝

  • Հունաստան

տպագրված ... 24/11/2015

Էջի սկիզբ