Վերապատրաստման ծրագիր Ֆրանսիայի ոստիկանության դպրոցում [fr]

Ֆրանսիական ոստիկանության դպրոցի վերապատրաստման ծրագիրը

Ամեն տարի Ֆրանսիական կառավարությունը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրներից շուրջ 30 ոստիկանների, ովքեր մասնակցում են Ներքին անվտանգության ծառայության կողմից առաջարկվող ֆրանսերենի դասընթացներին, մեկ տարի վերապատրաստվել ֆրանսիական ոստիկանության դպրոցում: Մասնակիցները համալսարանական մակարդակի փայլուն վերապատրաստում են անցնում, որի դիպլոմը ճանաչված է ֆրանսիական պետության կողմից և որը ֆինանսավորվում է Արտգործնախարարության կրթաթոշակով:

Ֆրանսիայի Կանն-Էքլյուզի ոստիկանության սպաների բարձրագույն դպրոցի հայ ստաժոր Գայանե Պողոսյանի տպավորությունները

Դեռևս 2015թ. դեկտեմբերից Ֆրանսիայի դեսպանության Ներքին անվտանգության ծառայությունը /նստավայրը Թբիլիսի/, հետևում է 2015թ. մրցույթի հաղթող Գայանե Պողոսյանի գործունեությանը, ում հնարավորություն ընձեռվեց մեկ տարով վերապատրաստվել Ֆրանսիայի Կանն-Էքլյուզի ոստիկանության բարձրագույն դպրոցում:

Գայանե Պողոսյանը, ով մշտապես կապի մեջ է Դեսպանության Ներքին անվտանգության ծառայության հետ, կիսեց իր ուրախությունը իրեն բախտ վիճակված այս հնարավորության համար: Նա աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության միջազգային կապերի ծառայությունում և ոստիկանության հրամանատարի կոչում ունի:

Դասընթացներն ակնհայտորեն շատ լավ են անցնում և հայ ստաժորը շատ գոհ է, որ դրանք ներառում էին ինչպես տեսական այնպես էլ գործնական պարապունքներ: Ծրագրերը նույնն են ինչ ֆրանսիացի սպաների համար, ինչի շնորհիվ ֆրանսիացի ոստիկանների հետ փոխանակումներն էլ ավելի արդյունավետ են դառնում: Ավելին, Գայանե Պողոսյանը ներկայումս յոթամսյա ակտիվ պրակտիկա է անցնում ֆրանսիական ոստիկանական մի բաժանմունքում /հունիսի 13-ից հուլիսի 29-ը/: Հարուստ փորձառություն, որն անկասկած ամնոռանալի կլինի հայ ստաժորի համար:

տպագրված ... 21/07/2016

Էջի սկիզբ