Վախճանվել է Հեկտոր Բիանչիոտին [fr]

Հունիսի 12-ին Փարիզում, 82 տարեկան հասակում վախճանվել է Ակադեմիկոս Հեկտոր Բիանչիոտին:

1996թ. ֆրանսիական Ակադեմիայի անդամ ընտրված Հեկտոր Բիանչիոտին այն գրողներից էր, որ չլինելով ֆրանսիացի, ֆրանսերենն ընտրել էր որպես գրական լեզու:

Իր առաջին ստեղծագործություններից հետո, որ նա գրել էր մայրենի լեզվով` իսպաներենով, նա 80-ականներին որոշում է սկսել գրել ֆրանսերենով, համարելով, որ « լեզուն փոխելը նշանակում է փոխել կենսակերպը, զգալ այլ կերպ»:

Նրա առաջին ֆրանսերեն վեպը` «Առանց Քրիստոսի ողորմածության», 1985թ. արժանացավ Ֆեմինայի մրցականկին: Դրանից առաջ` 1977թ. նրա իսպաներեն «Եղանակների համաձայնությունը» (Le Traité des saisons) վեպն ստացել էր Մեդիչի մրցանակը օտարերկրյա գրող անվանակարգում:

JPEG - 10.7 ko
Ouvrage écrit en français, publié en 1988 Ֆրանսերեն լեզվով գրված և 1988թ. հրատարակված ստեղծագործությունը

տպագրված ... 13/06/2012

Էջի սկիզբ