Վալանսից Երևան` 6000 կմ հեծանվով [fr]

Ս.թ. հոկտեմբերի 1-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հյուրընկալվեց Մարկ Բրյունեն, ով Վալանս քաղաքից (Դրոմի դեպարտամենտ, Ֆրանսիա) ուղևորվել է Երևան (Հայաստան)` երեք ամսում հեծանվով անցնելով 6000 կմ : Վալանսից դուրս գալով 2012թ. հունիսի 21-ին և անցնելով բազմաթիվ երկրներով`Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, նա Իջևան է հասել սեպտեմբերի 28-ին:

JPEG - 211.8 ko
Son Excellence Monsieur Henri Reynaud et Marc Brunet Ն.Գ. պարոն Անրի Ռենոն և Մարկ Բրյունեն

Այս արշավի նպատակն ամենից առաջ մարդասիրական է : Մարկ Բրյունեն « Aventure en Solidaire » ասոցիացիայի օգնությամբ նպատակ ունի միջոցներ հանգանակել հօգուտ «Հույս Հայաստանի համար» բարեգործական կազմակերպության, որը քսան տարուց ի վեր ներգրավված է մարդասիրական գործունեության մեջ : Հավաքված միջոցները կօգտագործվեն Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման համար: Նվիրատվություններն արվել են` անցած կիլոմետրերը հովանավորելու սկզբունքով: Հոկտեմբերի մեկի դրությամբ, հավաքված գումարը կազմել է մոտ 10 000 եվրո:

Շնորհավորելով Մարկ Բրյունեին իը սպորտային սխրանքի, ինչպես նաև նրա հանձնառության համար` հանուն համերաշխության, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ընդգծեց, որ այդ նախաձեռնությունը լիովին համապատասխանում է մշակույթի և կրթության ոլորտում Հայաստանի հետ Ֆրանսիայի համագործակցության ոգուն: Ինչ վերաբերում է Մարկ Բրյունեին, նրան առանձնահատուկ կերպով հուզել էր իր անցած ճանապարհին հանդիպած երկրների բնակիչների ցուցաբերած հյուրընկալությունը: Այս առումով նա մասնավորապես առանձնացրեց Ռումինիան, Մոլդովան և Հայաստանը:

JPEG

JPEG - 47.3 ko
Le vélo couché de Marc Brunet Մարկ Բրյունեյի պառկած հեծանիվը

տպագրված ... 06/06/2014

Էջի սկիզբ