Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» - ապրիլի 12-ին, ժ. 19.00-ին, Համազգային թատրոնում [fr]

Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում, Ֆրանսիայի Դեսպանությունը ձեզ է ներկայացնում Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» օպերան՝ տիկնիկային բեմադրության տեսքով, Մաուրի ԲՈՒՇԱԼԱՅԻ ղեկավորությամբ և Բլանշ ՀՈԺԵԼԻ, Վիրժինի ԿԱՍՏԵԼԻԻ և Ժան-Պոլ ՇԻՆՏՈՒԻ մասնակցությամբ։ Ներկայացումը կկայանա ապրիլի 12-ին, ժամը 19.00-ին Համազգային թատրոնում (Ամիրյան 26)։

«Դասլիքը և սատանան» ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա ստեղծված «Զինվորի պատմությունը» ( հեղինակ ՝ շվեյցարացի գրող Շարլ– Ֆերդինանդ ՌԱՄՅՈՒ, երաժշտությունը՝ Իգոր Ստրավինսկու), խեղճ ու միամիտ զինվոր Ժոզեֆի մասին է, որը գնում էր հարսնացուի մոտ։

Ճանապարհին նա հանդիպում է սատանային, որը շեղում է նրան ճիշտ ուղուց։ Ապագան գուշակող կախարդական գրքի դիմաց, նա սատանային տալիս է իր ջութակը՝ շատ ուշ հասկանալով, որ միևնուն ժամանակ զրկվել է իր ողջ նախկին կյանքից։ Իրեն մնացել է միայն գիրքը, որը խոստանում է մեծ հարստություն և ինչ-որ արքայադստեր ձեռք։ Եվ սատանան էլ հեռու չէ...

Բեմադրությունը՝ Ժան-Պոլ ՇԻՆՏՈՒԻ, պահպանելով դասական տեքստը և օրիգինալ երաժշտությունը, բեմի վրա երկու խամաճիկ են և հեքիաթասացը։

JPEG - 41.1 ko
Histoire du soldat de Stravinsky Ստրավինսկու «Զինվորի Պատմությունը»

տպագրված ... 11/04/2012

Էջի սկիզբ