Սպիտակ. Երկրաշարժից 24 տարի անց [fr]

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը վերջերս մեկնեց Սպիտակ`1988թ. դեկտեմբերի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն, որտեղ նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ : Երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո, Դեսպանը ծանոթացավ քաղաքի վերակառուցման աշխատանքներին :

Այնուհետև, Քաղաքաքապետը Դեսպանին ներկայացրեց «Հույս Հայաստանի համար» բարեգործական կազմակերպության աջակցությամբ ստեղծված հայ-ֆրանսիական մշակութային կենտրոնը, թիվ 2 միջնակարգ դպրոցի սպորտային դահլիճը, ինչպես նաև անապահով ընտանիքների երեխաների համար կառուցված բժշկական և ատամնաբուժական կենտրոնը:

Այս հանդիպումը լավ առիթ էր Դեսպանի համար ծանոթանալու ինչպես արդեն իրականացված, այնպես էլ իրականացնելիք աշխատանքներին և քննարկելու քաղաքի բարեկարգման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր :

JPEG - 447.4 ko
De gauche à droite: L’attaché de coopération, la vice-maire de Spitak, l’Ambassadeur de France, le Maire de Spitak et le chef de l’administration municipale Ձախից աջ` Համագործակցության հարցերով կցորդը, Սպիտակի Քաղաքապետի տեղակալը, Ֆրանսիայի Դեսպանը և քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը

տպագրված ... 12/10/2012

Էջի սկիզբ