Սույն թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և ՀՀ նորանշանակ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանի հանդիպումը: [fr]

Նշանակման առիթով վարչապետին շնորհավորելուց և հատկապես քաղաքական ասպարեզում ֆրանս-հայկական երկարամյա բարձր մակարդակի հարաբերություններին հղում կատարելուց հետո, դեսպանն անդրադարձավ երկու երկրների տնտեսական հարաբերություններին : Կողմերը համաձայնվեցին, որ առկա է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, հաշվի առնելով այն, որ Ֆրանսիան օտարերկրյա գլխավոր ներդրողներից մեկն է Հայասատանում:

Դեսպանը շեշտեց Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության վերջին երեք տարիների իրականացված գործողությունները և հատկապես գյուղատնտեսության ոռոգման ոլորտում < կանաչ և կայուն աճ> ծրագրի շրջանակում նախատեսված ֆինանսավորումները:

Զրուցակիցներն անդրադարձան այս տարի իր հիմնադրման 15 ամյակը տոնող Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացմանը սատարելու միջոցներին, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի խթանման հարցերին: Հիշեցնենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է:

Դեկտեմբերի սկզբին Հայաստանում անցկացվելիք ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովն առիթ կհանդիսան առավել սերտացնելու երկու երկրների հումանիտար և տնտեսական կապերը:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ