Սոմի ճակատամարտի հարյուրամյա տարելիցի ոգեկոչման արարողություն (1 հուլիսի 2016)

Ս/թ հուլիսի 1-ին Թիեպվալում տեղի ունեցավ Սոմի ճակատամարտի հարյուրամյա տարելիցի ոգեկոչման արարողությունը: Այն համատեղ կազմակերպել էին ֆրանսիական և բրիտանական կառավարությունները: Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը և թագավորական ընտանիքի անդամներ:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահն իր ներածական ուղերձում հայտարարեց. «Ցեխի, կրակի և գազերի մեջ մարտերն ընթացան 141 օր: Ճակատամարտում ընկան ավելի քան մեկ միլիոն գերմանացի, ֆրանսիացի, բրիտանացի և Ազգերի համագործակցության բոլոր անդամ երկրներից եկած զինվորներ (…) Եվրոպական գաղափարն է, որ թույլ տվեց հաղթահարել ստորաբաժանումներն ու պետությունների միջև թշնամանքը և 70 տարի ի վեր խաղաղություն հաստատել»: Նախագահը նաև ընթերցեց Ժորժ Դյուամելի Քաղաքակրթություն վեպից մի հատված:

Այլ լուսանկարներ, ինչպես նաև նախագահի ընթերցումը զետեղված են Նախագահության կայքում :

տպագրված ... 06/07/2016

Էջի սկիզբ