Սիանս Պո Արմենիայի բացումը [fr]

PNG - 373 ko
Sciences Po Aix implante en Arménie une filiale s’adressant aux hauts fonctionnaires arméniens

Ս.թ. փետրվարի 22-ին, Սիանս Պո Էքս համալսարանը իր մասնաճյուղը բացեց Հայաստանում : Ֆրանսիական ամենահեղինակավոր բարձրագույն դպրոցներից մեկի՝ քաղաքագիտական ինստիտուտի մասնաճյուղի հիմնումը Հայաստանում, որն առաջինն է ԱՊՀ ողջ տարածքում, վկայում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համալսարանական համագործակցության աճող մակարդակի մասին :

Սիանս Պո Արմենիայի բացումը, որին մասնակցում էր Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոն, տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում : Ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար, տիկին Հրանուշ Հակոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, պրն. Վիգեն Սարգսյանը, Կառավարման ակադեմիայի ռեկտոր, պրն. Արսեն Լոքյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի քաղաքագիտության ինստիտուտի ներկայացուցիչը : Պարոն Սարգսյանը ողջունեց Էքսի Սիանս Պո համալսարանի մասնաճյուղի տեղակայումը Հայաստանում, որը երաշխավորում է որակյալ կրթության և «կարող է Հայաստանին տալ բարձր մակարդակի ղեկավարներ, որոնց կարիքը նա ունի՝ բարեփոխումներին ուղղված իր հավակնոտ ծրագրերն իրականացնելու համար» :

PNG - 416.5 ko
L’Ambassadeur a salué une formation de grande qualité qui profitera à l’administration et au développement de l’Arménie

Սիանս Պո Էքսի հայկական մասնաճյուղի առաջարկած շարունակական վերապատրաստման դասընթացները նախատեսվում են բարձրաստիճան պաշտոնյաների համար, ովքեր կատարելապես տիրապետում են ֆրանսերեն լեզվին : Դասընթացների տևողությունը ինն ամիս է, բայց կարող է երկարաձգվել : Այն պաշտոնյա ուսանողները, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը, կարող են մասնակցել Էքսի քաղաքագիտության ինստիտուտի հեռակա դասընթացներին:

Ֆրանսիայի դեսպանը բարձր գնահատեց Սիանս Պոյի ուսումնական ծրագրերի մակադակը, որի առաջարկած վերապատրաստումը հարմարեցված է ապագա բարձրաստիճան պաշտոնյաների պահանջներին և որտեղ ներգրավված են քաղաքականության և տնտեսության ոլորտի դասախոսներ և պրակտիկ մասնագետներ : Դեսպանը նշեց, որ այս դասընթացները լիովին համապատասխանում են Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ծրագրերին : Սիանս Պո Էքսի մուտքը Հայաստան դարձավ համալսարանական համագործակցության երրորդ սյունը՝ Ֆրանսիական Համալսարանից, որն արդեն 10 տարուց ի վեր գործում է Հայաստանում և Ֆրանսիայի հետ ուսանողների փոխանակումներից հետո: Դեսպանը ողջունեց այս զարգացումը, որում նա տեսնում է հայ քաղաքական էլիտայի կամ ապագա էլիտայի՝ ֆրանսերենին լավ տիրապետելու արդյունքը:

PNG - 271.9 ko
Le Directeur du Cabinet du Président de la République a salué un projet de coopération franco-arménienne qui répond aux besoins administratifs de l’Arménie
PNG - 275.9 ko
Gilbert Derderian,représentant plénipotentiaire de Sciences Po Aix au Caucase, qui a rendu ce projet possible
PNG - 121 octets

Crédits photographiques : Noyan Tapan

տպագրված ... 28/03/2014

Էջի սկիզբ