Սեն Մարտեն դ’ Էր քաղաքի (Իզեր) պատվիրակության այցը Հայաստան [fr]

Ֆրանսիայի դեսպանը փետրվարի 22-ին Երևանում ընդունել է Սեն Մարտեն դ’ Էր քաղաքի պատվիրակությանը`քննարկելու վերջինիս գործունեությունը Հայաստանում:

Սեն Մարտեն դ’ Էր քաղաքն արդեն երկար տարիներ է ինչ աջակցում է Սևանում արևային մարտկոցների օգտագործմանը: Սեն Մարտեն դ’ Էրի քաղաքապետի և Փոքր Վեդու նրա գործընկերոջ` Նորիկ Ոսկանյանի միջև փետրվարի 24-ին ստորագրվեց Բարեկամության և համագործակցության արձանագրություն:

Պատվիրակությունը, որի կազմում էին Իզերի Գլխավոր խորհրդական և Սեն Մարտեն դ’ Էր քաղաքի քաղաքապետ պարոն Ռընե Պրոբին, Ֆրանսիա-Ռուսատան -ԱՊՀ ասոցիացիայի նախագահ Անտուան Սեգուրան, նախագծի հեղինակ պարոն Ալեք Բերնարը, տեխնիկական հարցերով խորհրդատու պարոն Արսեն Կարապետյանը, այնուհետև հրավիրվեց մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվին կազմակերպված ընդունելությանը:

GIF

Սեն Մարտեն դ’ Էր քաղաքի պատվրակությունը Սևանի ֆրանկոֆոն ակումբի նախագահի հետ

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ