Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ [fr]

Մենք` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում ենք բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում:

Սգում ենք մարդկային կյանքերի կորստի համար և ցավակցություններ ենք հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին:

Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ պարտավորվել բարեխղճորեն եւ առանց նախապայմաններ առաջ քաշելու վերականգնել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

տպագրված ... 02/10/2020

Էջի սկիզբ