Ռոտոնդյան հանդիպումներ. Մաթեմատիկական բառարանի շնորհանդես [fr]

2015թվականի դեկտեմբերի 3-ին, «Ռոտոնդյան հանդիպումների» շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ «Մաթեմատիկական տերմինների ֆրանսերեն-հայերեն բառարանի » շնորհանդեսը:
Թովմաս Թովմասյանի այս գիրքը, 2005թվականին վախճանված ֆրանկոֆիլ մաթեմատիկոսի 12 տարվա աշխատանքի արդյունքն է: Նա աշխատում էր Հայաստանում ֆրանսիական համալսարանում:
.

Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել պրն. Մանուկ Փամուկջյանի շնորհիվ, ով զբաղվեց գրքի տպագրությամբ: Իր ելույթում նա ներկայացրեց բառարանի ստեղծման գործընթացը և հարգանքի տուրք մատուցեց հեղինակին մաթեմատիկոսի որդու՝ պրն. ԱրշակԹովմասյանի ներկայությամբ:

Միջոցառման երկրորդ մասում, ձայնի ծրագրավորման երկու մասնագետ՝ Ջեյմս Ժիրուդոնը և Յան Օրլարայը, երկուսն էլ Լիոնի GRAME ստուդիայից, ներկայացրին իրենց աշխատանքը, մասնավորապես իրենց ստեղծած FAUST (Functionnal AUdio STream) ծրագրի օգտագործման միջոցով, որը նախատեսվում է երաժշտական ծրագրերի համար:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ