Ռիո +20 Գագաթաժողով. Ֆրանսիան համախմբվում է [fr]

Մամլո խոսնակի հայտարարությունը (14 հունիսի 2012)

2012թ. հունիսի 20-ից 22-ը, ՄԱԿ-ը, շարունակելով 1992թ. Գագաթաժողովի թեման, կազմակերպում է Ռիո +20 Մոլորակի կայուն զարգացմանը նվիրված կոնֆերանս :

20 տարի անց, աշխարհի երկրների ղեկավարները կհավաքվեն Բրազիլիայում, ստանձնելու վճռորոշ պարտավորություններ` հանուն մոլորակի կայուն զարգացման և ապագայի :

Այս առիթով, Ֆրանսիան համախմբում է իր բոլոր հանրային և մասնավոր դերակատարներին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին` կոչ անելով օգնել վերականգնել այն քաղաքացիական ոգին և քաղաքական հանձնառությունը, որ քննարկվել է 1992թ. Մոլորակի կայուն զարգացմանը նվիրված Գագաթաժողովի ընթացքում:

Մանրամասն տեղեկություններ

PDF - 1 Mo
Le Ministère des Affaires étrangères soutient Rio+20 Արտգործնախարարությունը սատարում է Ռիո+20 գագաթաժողովը
(PDF - 1 Mo)

Ռիո +20 -ի կայքը

PDF - 499.8 ko
40 ans de développement durable Կայուն զարգացման 40 տարի
(PDF - 499.8 ko)

Ֆրանսիան ներգրավված է կայուն զարգացման գործընթացում, սատարելով հետևյալ առանցքային ոլորտների ծրագրերը

- Կառավարումն ըստ Շրջակա միջավայրի հարցերով դեսպան Ժան-Պիեռ Թեբոյի

Word - 29 ko
Gouvernance Կառավարում
(Word - 29 ko)

- Սննդային անվտանգություն

Word - 27.5 ko
Sécurité alimentaire Սննդային անվտանգություն
(Word - 27.5 ko)

- Բնական աղետներն ըստ Արտգործնախարարության Ճգնաժամերի կենտրոնի տնօրեն Սերժ Մոստուրայի

Word - 28 ko
Catastrophes naturelles Բնական աղետներ
(Word - 28 ko)

- Կայուն քաղաքները և տարածքներն ըստ նախկին Պետնախարար Միշել Դելեբարի

Word - 29.5 ko
Villes et territoires durables Կայուն քաղաքներ և տարածքներ
(Word - 29.5 ko)

- Նորարարական ֆինանսավորում հանուն զարգացման ըստ Արտգործնախարարության արդիականացման, զարգացման և գործընկերության հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Բատիստ Մատեիի

Word - 31.5 ko
Financements innovants pour le développement Նորարարական ֆինանսավորում հանուն զարգացման
(Word - 31.5 ko)

- Էներգիան ըստ Շրջակա միջավայրի և էներգիայի կառավարման գործակալության (ADEME) նախագահ Ֆրանսուա Լոոսի

Word - 29 ko
Energie Էներգիա
(Word - 29 ko)

- Ջուրը և ջրահեռացումն ըստ Good Planet հիմնադրամի հիմնադիր նախագահ, լուսանկարիչ և ռեժիսոր Յան Արտուս Բերտրանի

Word - 29.5 ko
Eau et assainissement Ջուր և ջրահեռացում
(Word - 29.5 ko)

- Մարդկային զարգացումը ըստ ATD Quart Monde շարժման գլխավոր ներկայացուցչի տեղակալ Դիանա Սկելտոնի

Word - 32 ko
Développement humain Մարդկային զարգացում
(Word - 32 ko)

- Բիոբազմազանությունն ըստ Գյուղատնտեսական հետազոտությունների զարգացման միջազգային գրասենյակի (CIRAD) անտառային տնտեսության բաժնի պատասխանատու Ալեն Բիլլիանի

Word - 31.5 ko
Biodiversité Բիոբազմազանություն
(Word - 31.5 ko)

Ռիո +20-ին առնչվող բոլոր հարցազրույցների տեսագրությունները

Արտգործնախարարության զարգացման հարցերով փոխնախարար Պասկալ Կանֆենի հայտարարությունները

JPEG

Ֆրանսիան ստանում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի «Leaders for a living planet» մրցանակը Ռիո դե Ժանեյրոյում` 2012թ. հունիսի 14-ին

Այս մրցանակը 1997թ. «Միջսահմանային ջրերի կառավարման մասին » ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման գործում մեր երկրի հանձնառության գնահատանքն է: Համաշխարհային նշանակության այս համաձայնագիրը հանդես է գալիս հօգուտ միջազգային գետերի կառավարման և ջրի հավասար ու ռացիոնալ օգտագործման սկզբունքների պահպանության տարածաշրջանային համագործակցության ամրապնդման : Այն ներառվում է կանխարգելող դիվանագիտության մեջ, ինչը խաղաղության և կայունութան գրավականն է :

2011թ. փետրվարին, այս համաձայնագրին միանալուց ի վեր, Ֆրանսիան գործի է դրել իր դիվանագիտությունը` համոզելով մյուս երկրներին հետևել իր օրինակին: Մարսելում 2012թ. մարտին կայացած Ջրի 6-րդ միջազգային ֆորումի առիթով իրականացրած միջոցառումները նպաստեցին այս ծրագրի հանդեպ հետաքրքրության ուժեղացմանը : Բազմաթիվ գործընկերներ վերջերս են միացել այս կոնվենցիային, շատերն էլ շտապում են միանալ, ինչը թույլ կտա որպեսզի 35 անդամ պետության հավաքագրմամբ, կոնվենցիայի օրենքի ուժ ստանալու նպատակն իրականանա 2013թ. :

տպագրված ... 20/06/2012

Էջի սկիզբ