«Ռեանիմանիա» կրթաթոշակի դափնեկիրը վերադարձավ Ֆրանսիայից [fr]

Ֆրանսիայի Դեսպանության կողմից տրամադրվող «Ռեանիմանիա» կրթաթոշակի առաջին դափնեկիրը ավարտել է վերապատրաստումը Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոցում (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) և վերադարձել Հայաստան:

Պրն. Լևոն Բաղդասարյանը շատ գոհ է Ֆրանսիա կատարած այցից, որն իր կարծիքով շատ ուսանելի էր : Նա տպավորված էր տեսնելով բացառապես անիմացիայի ուսումնասիրությանը նվիրված դպրոց՝ փորձառու աշակերտներով, որտեղ նա բացահայտեց անիմացիայի տեխնիկայի և ոճերի մինչ այդ իրեն անծանոթ բազմազանությունը: Նա մասնակցել է դասընթացներին և դիտարկել աշակերտների աշխատելու ձևը, լսել EMCA-ի դասախոսների խորհուրդները :

Սակայն Լևոնը չի բավարարվել միայն դիտորդի դերով և կարողացել է իրականացնել մեկ րոպեանոց աշխատանք՝ արժևորելով իրեն ընձեռված գործողության մեջ ազատ լինելու հնարավորությունը : Այնուհետև նա իր աշխատանքը ցույց է տվել ընկերներին և դասախոսներին, ովքեր իրենց հերթին ներկայացրել են իրենց կարծիքն ու դիտողությունները: Այս երկխոսությունները նրան թույլ տվեցին, ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական առումով, ավելի ճիշտ կողմնորոշվել իր ապագա կարիերայում : Շարունակական այս փոխանակումները կմնան որպես Փարիզյան այցի հիշարժան պահեր սկսնակ անիմատորի համար :

Վերադարձին, նա հայտարարեց, որ անհամբեր սպասում է այցի ընթացքում սովորածը կիրառել աշխատանքում, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի դեսպանությանը, որ հնարավորություն տվեց իրեն հարստացրել գիտելիքները և դրանք ծառայեցնել հայկական անիմացիային :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ