ՌեԱնիմանիա փառատոնի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը. Ֆրանսիական անիմացիան ուշադրության կենտրոնում [fr]

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՌեԱնիմանիա փառատոնի հանդիսավոր փակումը՝ փառատոնի տնօրեն Վրեժ Քասունիի նախագահությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ռեժիսորներ և ժյուրիի անդամներ Նիկոլա Բիանկո-Լևրին և Ռոն Դիենը, ինչպես նաև հայտնի կինոգործիչ Սերժ Ավետիքյանը.

Գրեթե բոլոր նոմինացիաներում ներկայացված ֆրանսիական անիմացիան արժանացավ բազմաթիվ պարգևների: Երկու ֆրանսիական ֆիլմ՝ Ալեքսանդր Հեբոյանի և Բընուա Ֆիլիպոնի « Մունե » և Ռեմի Շայեի «Երկար ճանապարհ դեպի հյուսիս», արժանացան լավագույն լիամետրաժ ֆիլմ մրցանակին:
Ռեժիսորների անունից ստանալով մրցանակը, Ֆրանսիայի դեսպանն իր ելույթում շեշտեց Ֆրանսիան և Հայաստանը միավորող մշակութային կապերի կարևոր նշանակությունը: Նա նաև հիշեցրեց, որ դեսպանությունն ի սկզբանե աջակցել է փառատոնին: Հիշեցնենք, որ հայ երիտասարդներին 2016 թվականից կտրամադրվի երկու ամենամյա կրթաթոշակ, ինչը նրանց թույլ կտա մեկուկես ամսյա վերապատրաստում անցնել Անգուլեմի Անիմացիոն ֆիլմերի և արվեստի դպրոցում : .

Նշենք նաև, որ Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ - համատեղ արտադրության «Ուտիճը» ֆիլմն ստացավ ժյուրիի հատուկ մրցանակ: Վերջապես ԹՈՒՄՈ Պատանի հանդիսատեսի մրցանակը շնորհվեց ֆրանս-բելգիական «Հաշվելով ոչխարները » կարճամետրաժ ֆիլմին:

Դափնեկիրների ցանկին ծանոթանալու համար, այցելեք՝.
Կրթաթոշակների մասին մանրամասն տեղեկությունների համար, այցելեք՝.

տպագրված ... 05/11/2015

Էջի սկիզբ