Պետական Խորհրդի անդամների ասոցիացիայի այցը Հայաստան [fr]

Պետական Խորհրդի անդամների ասոցիացիայի, Հայաստան կատարած այցի շրջանակներում, բաժնի պատվավոր նախագահ պրն. Ժան Մասոն դասախոսությամբ հանդես եկավ Ֆրանսիայի դեսպանատանը` իրավաբանների, դասախոսների և իրավաբանական ֆակուլտետի ուսանողների առջև, որին հաջորդեց պատվիրակների պատվին կազմակերպված ընդունելությունը:

Ներկայացնելով ֆրանսիական գերագույն վարչական դատական մարմինը, պարոն Մասոն ընդգծեց, որ Պետական Խորհուրդն անկախ մարմին է և, մասնավորապես իր անդամների նշանակման, ինչպես նաև որոշումների կայացման հարցում գործում է ինքնուրույն:

JPEG - 264 ko
Le Président Jean Massot présente le Conseil d’Etat à un auditoire attentif et averti Նախագահ Ժան Մասոն ներկայացնում է Պետական Խորհուրդը ուշադիր և իրազեկ լսարանի առջև
JPEG - 191.8 ko
Le Conseil d’Etat a fait l’honneur de sa visite à cette Ambassade Պետական Խորհուրդն իր այցով պատվեց Ֆրանսիայի դեսպանությունը

տպագրված ... 14/05/2012

Էջի սկիզբ