Պարոն Անդրե Վալինին մասնակցել է 2016թ. սեպտեմբերի 16-ից 17-ը Մոնրեալում կայացած ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ռեսուրսների վերակազմավորման հինգերորդ կոնֆերանսին [fr]

Ֆրանկոֆոնիայի զարգացման հարցերով պետնախարար Անդրե Վալինին, 2016թ. սեպտեմբերի 16-ից 17-ը Մոնրեալում կայացած ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ռեսուրսների վերակազմավորման հինգերորդ կոնֆերանսում ներկայացրել է Ֆրանսիան:

Անդրե Վալինին վերահաստատեց Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Գլոբալ հիմնադրամին և հիշեցրեց հունիսի 26-ին Հանրապետության նախագահի ստանձնած հանձնառությունը՝ 2017-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի համար պահպանել Ֆրանսիայի կողմից հատկացվող 1,08 մլրդ եվրոյի ներդրումը, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 360 մլն. Եվրո:

Նա նաև հայտարարեց, որ ավելացել է «Նախաձեռնություն 5 տոկոս» ծրագրին հատկացվող մասը, որի նպատակն է Գլոբալ հիմնադրամի շահառու ֆրանկոֆոն երկրներին երկկողմ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ծրագրերի մշակման, իրականացման և վերահսկողության աջակցության նպատակով:

Ֆրանսիան լինելով Գլոբալ հիմնադրամին աջակցող աշխարհի մասշտաբով երկրորդ և Եվրոպայի մասշտաբով առաջին երկիրը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ուժերը ներդնել այս երեք համաճարակների ծավալը նվազեցնելու և դրանք իսպառ վերացնելու համար:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ