Պատրիսիա Կաասը երգում է Պիաֆ Երևանում [fr]

Երևանում Ֆրանկոֆոնիայի 2014թ. սեզոնը բացվեց երաժշտությամբ : Պատրիսիա Կաասն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում, բացառիկ համերգով հանդես գալով Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում : Այնուհետև նա մասնակցեց Ֆրանկոֆոնիայի սեզոնի պաշտոնական մեկնարկին, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել ավելի քան 400 միջոցառում ողջ Հայաստանի տարածքում :

Lancement de la Saison de la Francophonie avec le récital exceptionnel de Patricia Kaas à Erevan - JPEG

Համերգի օրը՝ մարտի 9-ին, ֆրանսիացի հանրահռչակ երգչուհին, Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ կազմակերպված բացառիկ համերգի ընթացքում, մոտ 2000 հանդիսատեսի նվիրեց երաժշտական և պարային բարձրարվեստ կատարումներ : Հայ հանդիսատեսը ջերմ ընդունելության արժանացրեց երգչուհուն, մեծ ոգևորությամբ նրան ձայնակցելով Էդիտ Պիաֆի հայտնի երգերի կատարման ընթացքում : 2014թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակն ազդարարող այս ներկայացման համար Պատրիսիա Կաասն ընտրել էր ֆրանսիական շանսոնի մի այլ աստղի՝ Էդիտ Պիաֆի լավագույն ստեղծագործություններից մի քանիսը, որոնց նա ավելացրել էր իր իսկ երգացանկի երգերից : Պատրիսիա Կաասը, հայ հանդիսատեսի հետ միասին իր հարգանքի տուրքը մատուցեց մեծ երգչուհուն, հանդիսավոր այս պահի համար ընտրելով Պիաֆի ամենահայտնի երգերից մեկը՝ « Non, je ne regrette rien » և հանդիսատեսի օվացիաների ներքո ավարտելով իր համերգը :

Pour son spectacle, Patricia Kaas a repris plusieurs grands titres d'Edith Piaf - JPEG Le public arménien a ovationné la performance de la chanteuse - JPEG

PNG

Համերգից հետո Պատրիսիա Կաասը հյուրընկալվեց Ֆրանսիայի դեսպանատանը: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ Արտգործնախարարը և նրա տիկինը, ինչպես նաև Ֆրանկոֆոն դեսպաններ, հայ հասարակական և մշակութային գործիչներ և մամուլի ներկայացուցիչներ : Դեսպան Անրի Ռենոն, Պատրիսիա Կաասի մեջ ողջունեց Ֆրանկոֆոնիայի սրտերի դեսպանին, « ով կարողանում է սիրել տալ մեր լեզուն աշխարհի բոլոր երկրներում » :

La salle comble du Demirchyan Concert Hall, avant le début du concert - JPEG L'Ambassadeur rend hommage à Patricia Kaas en présence du Ministre et de son épouse - JPEG

PNG
Le Ministre des Affaires Etrangères félicite Patricia Kaas pour son concert, véritable plaidoyer musical en faveur de la langue française - JPEG Patricia Kaas avait tenu à se rendre à l'Ambassade pour cette réception donnée en son honneur - JPEG

PNG

Համերգի հաջորդ օրը, Պատրիսիա Կաասը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկին, որի ընթացքում ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը մեծ շուքով է տոնելու Ֆրանկոֆոնիայի սեզոնը ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական և համալսարանական միջոցառումներով, որոնք կիրականացվեն երկու ամսվա ընթացքում ողջ Հայաստանի տարածքում : Նախարարն այս իրադարձությունը որակեց աննախադեպ ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքում և գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի երիտասարդությունը` դպրոցականները և ուսանողները, շարժիչ ուժ են հանդիսանում ֆրանկոֆոն արժեքների տարածման համար:

Lancement officiel de la Saison de la Francophonie au Ministère arménien des Affaires Étrangères, en présence de Patricia Kaas - JPEG

Patricia Kaas lors de la visite de l'usine de Yerevan Brandy Company, sponsor de son concert - JPEG

PNG

Այնուհետև Պատրիսիա Կաասը մասնակցեց այս առիթով կազմակերպված մամլո ասուլիսին՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դեսպանների հետ միասին : Զգացված՝ հայ հանդիսատեսի ընդունելությունից, նա ասաց, որ անհամբերությամբ է սպասում նոր համերգով Երևան վերադառնալուն : Երգչուհին նաև այցելեց Երևանի կոնյակի գործարան, որը նրա երևանյան համերգի գլխավոր հովանավորն էր :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ