Պատրիսիա Կաասը բացառիկ համերգով հանդես կգա Երևանում մարտի 9-ին [fr]

Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում, Հայաստանում իր առաջին մենահամերգով ֆրանսիացի անվանի երգչուհին հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մարտի 9-ին:


Հանրության կողմից իր «Mademoiselle chante…» ալբոմի շնորհիվ 1988թ. ճանաչում գտած Պատրիսիա Կաասն այսօր դարձել է ֆրանսիական երգի կարկառուն աստղերից մեկը: Նա 47 երկրներում վաճառել է 16 միլիոն ալբոմ, ներկայացրել Ֆրանսիան Եվրատեսիլում և հանդիսանում է աշխարհում ամենաշատ լսվող ֆրանսիացի երգիչներից մեկը:
Եվ պատահական չէ, որ իր «Կաասը երգում է Պիաֆ» համաշխարհային շրջագայության շրջանակներում, նա 2014թ. Ֆրանկոֆոնիայի սեզոնի ընթացքում հանդես կգա որպես ֆրանսերեն լեզվի երաժշտական պատվիրակ: Սա Պատրիսիա Կաասի առաջին համերգն է Հայաստանում, մինչ այս նա հանդես է եկել « Հայկական դուդուկ » խմբի հետ և մասնակցել Շարլ Ազնավուրի « Քեզ համար, Հայաստան » երգի կատարմանը:

Տոմսեր ամրագրելու համար այցելեք. http://www.toms.am/en/ticket/1075

JPEG - 60.3 ko
"Kaas chante Piaf", en concert à Erevan le 9 mars. «Կաասը երգում է Պիաֆ» համերգային ծրագիրը Երևանում, մարտի 9-ին

տպագրված ... 19/02/2014

Էջի սկիզբ