Պատանի հայ ատլետները կմասնակցեն Ատլետիկայի աշխարհի պատանեկան առաջնությանը [fr]

Չորս մարզիկից և երկու մարզչից կազմված Հայաստանի պատանեկան թիմը կմասնակցի 2012թ. հուլիսի 10-ից 15-ը Բարսելոնայում կայանալիք ատլետիկայի աշխարհի առաջնությանը:

Շնորհիվ Ատլետիզմի ֆրանսիական ֆեդերացիայի (FFA), Հայաստանի ատլետիզմի ֆեդերացիայի (FAA), Պրովանսի Լիգայի և Ֆրանսիայի Հայ երիտասարդության (JAF) գործընկերության, ինչպես նաև Բուշ դյու Ռոնի Գլխավոր խորհրդի աջակցության, այս մրցաշարին լավագույն պայմաններում կարող են նախապատրաստվել Ալբերտ Մարտիրոսյանը (նիզականետում), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Ներկարարյանը և Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացատկ) :

JPEG - 22.8 ko
L’équipe junior d’athlètes arméniens et leurs entraineurs - Ատլետների պատանեկան թիմը և նրանց մարզիչները
© Noyan Tapan

տպագրված ... 11/07/2012

Էջի սկիզբ