Պաբլո Պիկասոյի մահվան 40 ամյակը Նկարիչ, որ ոգեշնչում է հայ արվեստագետներին

Pablo Picasso en janvier 1962. - JPEG

Պաբլո Պիկասոն, որի մահվան քառասուն ամյակն է նշվում այս տարի, շարունակում է մնալ համաշխարհային գեղարվեստի գերաստղ և երիտասարդ արվեստագետների ներշնչման աղբյուր:

Այսպես օրինակ Հայաստանում, երկու գեղարվեստի կրթական հաստատություններ, Ֆրանսիայի Դեսպանության հետ համատեղ կազմակերպել են 2 կարևոր միջոցառում.

- Փ.Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստի վարժարանը կներկայացնի <Պիկասոն իմ աչքերով> խորագրով ցուցահանդեսը, ուր կցուցադրվեն երիտասարդ արվեստագետների մոտ 60 աշխատանքներ: Բացման արարողությունը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 15-ին: / Հասցեն՝ Արշակունյաց 39/

- <Մխիթար Սեբաստացու> անվ. Կրթահամալիրի Արվեստների դպրոցը հրավիրում է <Բարև Պարոն Պիկասո> ցուցահանդեսին, ուր կներկայացվեն 30-ից ավելի ինստալյացիաներ, որմնանկարներ և քանդակներ: Բացումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը15-ին: /Հասցեն՝ Հարավ-Արևմտյան թաղամաս, Րաֆֆու 57/

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ