Ուսումնառություն Ֆրանսիայում [fr]

Ուսանո՞ղ եք և ցանկանու՞մ եք շարունակել կրթությունը Ֆրանսիայում
Կամպուս Ֆրանսը Ֆրանսիայում և աշխարհի 123 երկրների շուրջ 260 տարածքներում և մասնաճյուղերում գործող իր ցանցով աջակցում է օտարերկրյա ուսանողներին իրենց նախագծերում:

Գտնվելով Արտաքին գործերի և Բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարության նախարարությունների ենթակայության տակ և լինելով հանրային հաստատություն, Կամպուս Ֆրանսը խթանում է արտերկրում ֆրանսիական բարձրագույն կրթությունը և Ֆրանսիայում ընդունում օտարերկրյա ուսանողների և հետազոտողների :

Կամպուս Ֆրանսի կայքը տրամադրում է տեղեկատվություն Ֆրանսիայում բարձրագույն կրթության, ծրագրերի, կրթաթոշակների, ընդունելության եղանակների, վիզայի տրամադրման գործընթացի վերաբերյալ …

JPEG

Օտարերկրյա ուսանողներին հյուրընկալող աշխարհում 4-րդ երկիրը

Ուսանողների միջազգային շարժունակության առումով Ֆրանսիան դասակարգվում է ամենագրավիչ երկրների շարքում: Գրավելով 4-րդ տեղը ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Ավստրալիայից հետո, Ֆրանսիան հանդիսանում է առաջին ոչ անգլախոս երկիրը:

2018թ. 325 000 օտարերկրացի ուսանող ընտրել են Ֆրանսիան և այս թիվը գնալով աճում է:

Կարևոր թվեր

Վերջին 10 տարում ուսանողների թիվն աշխարհում աճել է ավելի քան 50 տոկոսով* :
2025թ. ուսանողների թիվն աշխարհում կավելանա 80 000 000-ով *:
2018թվականին Ֆրանսիայում սովորում էր 325 000 օտարերկրացի ուսանող:**
Բարձրագույն կրթության ոլորտում Ֆրանսիան ընդունում է 37 000 օտարերկրացի ուսանող* :

* ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալներով / ** Բարձրագույն կրթության նախարարության տվյալներով :

Բարձրագույն կրթությունը Ֆրանսիայում, հարուստ առաջարկ

Ֆրանսիան ունի 3 900 հաստատություններից բաղկացած ցանց, հանրային կամ մասնավոր, որոնք բաշխված են հետևյալ կերպ՝

  • Համալսարաններ և հաստատություններ
  • Հավասարեցված համալսարաններ և հաստատություններ
  • Դոկտորական դպրոցներ
  • Ինժեներական դպրոցներ
  • Առևտրի և կառավարման դպրոցներ
  • Արվեստի և ճարտարապետության դպրոցներ
  • Կրթության բոլոր ոլորտներում մասնավոր դպրոցներ և ինստիտուտներ

Հղում անգլերենով հասանելի ուսումնական ծրագրերի ցանկին

Հղում անգլերենով հասանելի ուսումնական ծրագրերի ցանկին

Erasmus +

Erasmus +-ը եվրոպական ծրագիր է, որը ուսանողներին, ստաժավորում անցնողներին և, ընդհանուր առմամբ 30 տարեկանից ցածր դիպլոմ ունեցող կամ առանց դիպլոմի երիտասարդներին հնարավորություն է տալիս ժամանակավորապես բնակվել արտերկրում՝ գիտելիքներն ու հմտությունները խորացնելու նպատակով

Erasmus +-ի շրջանակներում տարեկան շուրջ 30 000 երիտասարդ գնում է Ֆրանսիա : Սա Erasmus-ի 4-րդ հյուրընկալող երկիրն է :

Հայ ուսանողների ընդունելության կարգը համալսարաններում

Ընդունելության կարգն առաջին կուրսում

Ֆրանսիական համալսարաններում բակալավրիատի առաջին կուրս ընդունվելու համար նախնական ընդունելության հայտադիմում՝ DAP (կամ «dossier blanc») ներկայացնելը պարտադիր է միջնակարգ կրթության այլ երկրի դիպլոմ ունեցող օտարերկրյա դիմորդների համար : Դիմորդները պետք է լրացնեն հայտադիմումի ձևաթերթիկը՝ «dossier blanc»-ը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://www.enseignementsup-recherche.gouv.fr/cid24144/-dossier-blanc-demande-d-admission-prealable-inscription-en-premiere-annee-de-licence.html

Մանրամասն տեղեկությունների համար՝ https://am.ambafrance.org/Ouverture-de-la-campagne-de-demandes-d-admission-prealable-D-A-P-en-premiere-3551

• Մագիստրատուրա ընդունելության կարգը

Բակալավրիատի(լիսանս) 3-րդ, մագիստրատուրայի (մաստեր)1-ին և 2-րդ կուրսերում, դոկտորանտուրայում գրանցման կարգը, ինչպես նաև լեզվի տիրապետման պահանջները յուրաքանչյուր համալսարանում տարբեր են և կարգավորվում են անմիջապես թեկնածուի և նրա ընտրած հաստատության միջև :
Յուրաքանչյուր հաստատություն սահմանում է ընդունելության իր չափորոշիչները ելնելով ուսանողի ստացած կրթությունից : Հետևաբար ճիշտ կլինի տեղեկություններ ստանալ հենց տվյալ հաստատությունից :
Հղումը Կամպուս Ֆրանս մագիստրատուրայի ուղեցույցին՝ http://cataloguelm.campusfrance.org/master/#/catalog

Ընդունելության կարգը դոկտորանտուրայում https://www.campusfrance.org/fr/comment-s%E2%80%99inscrire-doctorat-France

Հատուկ ֆինանսական օգնություն օտարերկրացի ուսանողների համար

Կրթաթոշակներ առաջարկվում են այն ուսանողներին, ովքեր միջոցներ չունեն Ֆրանսիայում ուսումնառության համար :

  • Ֆրանսիական կառավարության 12 000 ուսումնական կամ ստաժավորման կրթաթոշակ է տրամադրվում դեսպանությունների կողմից : Դրանք Ֆրանսիայում ուսման վարձավճարներից ազատվելու իրավունք են տալիս: Կրթաթոշակի համար դիմելու գործընթացը կարելի է իրականացնել տվյալ երկրում գործող Կամպուս Ֆրանսի գրասենյակներում:
  • Դեսպանությունների կողմից հատկացված գումարով վարձավճարներից ազատվում են 14 000 ոչ Եվրոպացի ուսանող՝ ծախսերի բարեփոխման շրջանակներում : Արտոնությունները նախատեսված են հիմնականում Մագրեբի և Ենթասահարական Աֆրիկայի ուսանողների համար: Այստեղ ևս, կրթաթոշակի համար դիմելու գործընթացը կարելի է իրականացնել տվյալ երկրում գործող Կամպուս Ֆրանսի գրասենյակներում:
  • Համալսարանները և դպրոցները կարող են արտասահմանյան հաստատությունների հետ կնքել երկկողմ պայմանագրեր, որպեսզի ընդունեն ուսանողների, ովքեր, փոխադարձության պայմանով կվճարեն համալսարան ընդունվելու համար նույն գումարը, ինչ եվրոպացի ուսանողները :
  • Բացի այդ, ուսման վարձավճարից ազատում կարող է տրամադրվել համալսարանների կամ դպրոցների կողմից՝ ելնելով իրենց որդեգրած միջազգային ռազմավարությունից և իրենց մոտ սովորող ուսանողների 10 տոկոսի սահմաններում :
  • Գոյություն ունեն նաև ուսման վարձից ազատման այլ տարբերակներ: Խոսքը մասնավորապես փախստականների կամ ապաստան հայցողների օժանդակ պաշտպանության շահառուների, Ֆրանսիայում երկարաժամկետ բնակություն ունեցողների, ինչպես նաև նրանց երեխաների, ամուսինների կամ զուգընկերների և այլն, մասին է :

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտել Կամպուս Ֆրանսի կայքում
Կամպուս կրթաթոշակներ: Կրթաթոշակների ծրագրերի ուղեցույց

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսիական կառավարության կրթաթոշակների ծրագիր. Ֆրանսիայում ուսումնառության բոլոր ոլորտների համար ներկայացվող դիմումները՝ մասնագիտական բակալավրիատի (լիսանս) 3-րդ կուրս, մագիստրատուրա (մաստեր) և դոկտորանտուրա բաժիններում ընդունելի են :
Մանրամասն տեղեկություններ՝ https://am.ambafrance.org/-Ուսումնառություն-Ֆրանսիայում-

Մեկնել սովորելու Ֆրանսիայում

  • Ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ քայլերը՝
    • Հանդիպում վերցնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հյուպատոսական ծառայությունից ՝ https://am.ambafrance.org/Demander-un-visa-pour-la-France-3287
    • Ամսաթիվը հստակեցնելուց հետո կապվել դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժնի հետ հարցազրույցի համար՝ հյուպատոսական ծառայությունում հանդիպումից առնվազն երեք օր առաջ՝ լրացնելով ստորև ներկայացված էլեկտրոնային դիմումի ձևաթուղթը : Ուսանողը պետք է ներկայանա փաստաթղթերի ամբողջական փաթեթով :
    • Ներկայացված փաթեթի ուսումնասիրությունից և համալսարանում գրանցման վավերացումից հետո, ուսանողը պետք է ներկայանա դեսպանության հյուպատոսական ծառայություն՝ երկարաժամկետ վիզայի դիմում ներկայացնելու համար :

Հայաստանում Կամպուս Ֆրանսի ձեր ներկայացուցիչը

Կամպուս Ֆրանսի գրասենյակն ընդունում է այն ուսանողներին, ովքեր ցանկանում են տեղեկություններ ստանալ Ֆրանսիայում սովորելու վերաբերյալ :

Յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 17-ից 18.30-ին, ուսանողները կարող են հանդիպում վերցնել Ալիանս ֆրանսեզում՝ (Հեռ. + (374) 10 58 66 99 / 093 59 66 99 / 043 59 66 99) Կամպուս Ֆրանսի գրասենյակում անհատական հարցազրույցի համար :


Ուղարկել նամակ

տպագրված ... 17/04/2020

Էջի սկիզբ