Ուսումնառություն Ֆրանսիայում . տեղեկություններ ուսանողների անվտանգության մասին [fr]

Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել ուսանողների անվտանգությունն ամրապնդելու համար

Ընդհանուր առմամբ, պետական իշխանությունները անվտանգության հարցը դարձրել են ազգային առաջնահերթություն.

  • Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է արտակարգ դրություն. այս միջոցառմամբ ոստիկանական ուժերին տրվում են ավելի լայն իրավասություններ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Ի սկզբանե արտակարգ դրությունը հայտարարված էր 12 օրով, այնուհետև երկարաձգվեց երեք ամիս ժամկետով :
  • Ոստիկանության և ժանդարմերիայի ուժեղացված ստորաբաժանումները տեղակայված են Հանրապետության ողջ տարածքում :
  • Հանրային տրանսպորտում և այն տարածքների շրջակայքում, որտեղ քաղաքացիների ընդունելություն է կատարվում, հսկողությունը խստացվել և անձնակազմը ուժեղացվել է :

Ինչպես բոլոր հաստատությունները, որտեղ քաղաքացիների ընդունելություն է կատարվում, բարձրագույն ուսումնական և գիտական հաստատությունները նույնպես ուժեղացրել են իրենց անվտանգության միջոցառումները՝ ռիսկերը մեղմելու նպատակով :

  • Տարածքների անվտանգությունն ուժեղացվել է անվտանգության աշխատակիցների թիմի ամրապնդմամբ, որոնք դիրքավորված են համալսարանների տարածքի տարբեր մասերում և համակարգված ու պատահական հիմունքով ստուգում են ուսանողներին և նրանց պայուսակները :
  • Բոլոր ուսանողներին և հաստատության ողջ անձնակազմին տրված են անվտանգության հրահանգներ :
  • Ստեղծվել են թեժ հեռախոսագծեր :

Ինչպիսի՞ն է ուսանողների կյանքի որակը Ֆրանսիայում նոյեմբերի 13-ից հետո

  • Պետական իշխանությունները պատրաստ են արագ արձագանքման, կազմակերպված են և մեծ ուշադրություն են հատկացնում ուսանողներին :
  • Բարձրագույն կրթության մարմինները շատ արագ մոբիլիզացվեցին՝ հանգստացնելով մտահոգ ուսանողներին: Հոգեբանական աջակցության կենտրոններ տեղակայվեցին Իլ-դը-Ֆրանսի և ողջ երկրի տարածքում գտնվող ԲՈՒՀ-երում, ինչպես նաև քաղաքապետարաններում և տեղական ասոցիացիաներում :
  • - Արտակարգ դրությունը չի նշանակում որ գործում է պարետային ժամ : Ձեռնարկված միջոցները հիմնականում նպատակ ունեն ամրապնդել անվտանգությունը և ոչ մի կերպ չեն ազդում Ֆրանսիայում սովորող օտարերկրացի ուսանողների կյանքի որակի վրա :
  • - Բարձրագույն կրթության բոլոր դերակատարները վերահաստատել են իրենց հանձնառությունը հօգուտ այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը, բազմազանության և բոլոր մշակույթների հանդեպ հարգանքը :

տպագրված ... 21/12/2015

Էջի սկիզբ