«Ուղղությունը` Ֆրանկոֆոնիա». Աշխարհը խոսում է ֆրանսերեն [fr]
- "Destination francophonie" : l’émission de TV5MONDE sur l’actualité de la langue française dans le Monde. «Ուղղությունը` Ֆրանկոֆոնիա»` TV5MONDE հեռուստաալիքի աշխարհում ֆրանսերեն լեզվի մասին նորություններին նվիրված հաղորդաշարը
TV5MONDE ֆրանսիական հեռուստաալիքն իր հանդիսատեսին առաջարկում է նոր հաղորդաշար`«Ուղղությունը` Ֆրանկոֆոնիա»: Հաղորդաշարն ամեն շաբաթ ներկայացնում է ֆրանսերեն լեզվին առնչվող նորություններ ողջ աշխարհից:
Իվան Կաբակովի հեղինակած այս ծրագիրը ներկայացնում է ֆրանկոֆոն դերակատարների ներդրած եռանդն ու հնարամտությունը աշխարհի հինգ մայրցամաքներում: Նրա նպատակը ֆրանկոֆոնիայի վերաբերյալ ժամանակակից և դրական պատկերացում տալն է, ընդգծելով այն նախաձեռնությունները, որոնք ֆրանսերենը դարձնում են կենդանի, դինամիկ և մշտապես զարգացող: Հաղորդման ավարտին ներկայացվում է շաբաթվա ընթացքում ֆրանկոֆոն կարևոր իրադարձությունների ժամանակացույցը:
Հաղորդումը կարելի է դիտել Ֆրանսիական Ինստիտուտի (Institut français) webtv-ով, ինչպես նաև TV5MONDE հեռուստաալիքի ինտերնետ կայքում:
«Ուղղությունը` Ֆրանկոֆոնիա» հաղորդման հեռարձակման ժամերը`
Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա – Շաբաթ, ժամը 8.25 /Փարիզի ժամանակով/
Եվրոպա –Շաբաթ, ժամը 11.30 /Բեռլինի ժամանակով/
Մաղրիբ – Շաբաթ, ժամը 9.25 /Բեյրութի ժամանակով/
Աֆրիկա - Շաբաթ, ժամը 09.05 /Դաքարի ժամանակով/
ԱՄՆ –Կիրակի, ժամը 17.00 /Նյու Յորքի ժամանակով/
Լատինական Ամերիկա և Կարիբներ / Կիրակի, ժամը 14.00 /Բուենոս Այրեսի ժամանակով/
Օվկիանիա –Շաբաթ, ժամը 11.55 /Տոկիոյի ժամանակով/
Ասիա-Շաբաթ, ժամը 11.00 /Բանկոկի ժամանակով/