Ոսկե ծիրան. «Գենսբուր, հերոսական կյանք» ֆիլմի ցուցադրումը Աննա Մուգլալիսի ներկայությամբ [fr]
Հուլիսի 18-ին Ֆրանսիայի դեսպան Անրի ՌԵՆՈՆ Մոսկվա կինոթատրոնում մասնակցեց Ժոան Սֆարի «Գենսբուր, հերոսական կյանք» ֆիլմի ցուցադրությանը: Այս առիթով, Դեսպանն իր հարգանքի տուրքը մատուցեց փառատոնի պատվավոր հյուրին՝ Աննա Մուգլալիսին, մասնավորապես Սերժ Գենսբուի կյանքի պատմությունը ներկայացնող ֆիլմում նրա դերակատարման համար:
Դեսպանը շնորհավորում է Աննա Մուգլալիսին «Գենսբուր, հերոսական կյանք» ֆիլմում խաղացած դերի համար
Ոսկե ծիրանի մեկնարկից ի վեր, Ֆրանսիայի դեսպանությունը ինչպես ֆինանսական այնպես էլ գեղարվեստական աջակցություն է ցուցաբերում փառատոնին, այս տարի ապահովելով միջազգային կինոյի երևելի գործիչների ներկայությունը: Ի դեպ, 11-րդ Ոսկե ծիրանի փակմանը, հուլիսի 19-ին, ցուցադրվեց ֆրանսիական նոր ալիքի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Հրաժեշտ լեզվին» ֆիլմը: