Ոսկե Ծիրան. Ֆրանսիան մասնակցում է Փառատոնի կայացմանը [fr]

Ոսկե ծիրան կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, տիկին Սուսաննա Հարությունյանի հրավերով, Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոն մի քանի օր առաջ մասնակցեց Ոսկե ծիրան Երևանյան միջազգային փառատոնի գլխավոր գործընկերների մասնակցությամբ մամլո ասուլիսին:

JPEG - 136.4 ko
L’Ambassadeur de France M. Henri Reynaud et la directrice artistique du festival Golden Apricot Mme Susanna Harutyunyan côte à côte (au centre de la photo)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ավանդաբար իր աջակցությունն է բերում փառատոնին: Այս տարի, այն թույլ տվեց միջոցառման շուրջ համախմբել մշակույթի այնպիսի ականավոր գործիչների, ինչպես Ոսկե Ծիրան 11-րդ փառատոնի պատվավոր հյուր, դերասանուհի Աննա Մուգլալիսին, կինոարտադրողներ Ռոն Դիենսին, Ջովանի Դոնֆրանչեսկոյին և Դան Բուրլակին ինչպես նաև կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարրին և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Ժյուլիեն Էզանոյին:

PNG
JPEG JPEG

Դեսպանը ներկայացնում է փառատոնի պատվավոր հյուրի՝ Աննա Մուգլալիսի պաստառը

Փառատոնի կազմակերպիչների և Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության սերտ համագործակցությունը մեծապես նպաստել է 11-րդ փառատոնի կայացմանը՝ շնորհիվ ինչպես ֆինանսական այնպես էլ գեղարվեստական աջակցության: Աշխարհահռչակ ռեժիսորներ Ժան-Լյուկ Գոդարը, Ամոս Ժիտեն, Օթար Իոսելիանին, Երվանդ Ջանիկյանը և Անժելա Ռիչի Լուկկին այս տարի Ոսկե Ծիրանի հանդիսատեսին կներկայացնեն իրենց արտադրանքը: Ֆրանսիական ֆիլմերն այս տարի ուշադրության կենտրոնում են մոտ տաս ֆրանսիական կամ Ֆրանսիայի հետ համատեղ արտադրանքով : Ի դեպ Ոսկե Ծիրան 11-րդ փառատոնն այս տարի կփակվի ֆրանսիական նոր ալիքի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Հրաժեշտ լեզվին» ( «Adieu au langage» ) ֆիլմով :

2004 թվականից ի վեր, Ոսկե Ծիրան փառատոնն ամեն տարի անց է կացվում Երևանում: Փառատոնը հիմնադրվել է կինոարտադրող Հարություն Խաչատրյանի, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի կողմից, շնորհիվ Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի, Մշակույթի զարգացման կամավոր հիմնադրամի և ՀՀ Մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունների աջակցության: Ոսկե Ծիրան փառատոնը համախմբում է ռեժիսորներ ողջ աշխարհից և արտացոլում կինոարվեստի ստեղծագործական բազմազանությունը:
PNG

JPEG - 17.1 ko
Jean-Luc Godard clôturera le Festival avec son dernier film "Adieu au langage"
Image: Keystone
JPEG - 9.9 ko
Anna Mouglalis en octobre 2012
Image : Wikipedia

PNG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ