Շնորհավոր ծնունդդ, Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբ [fr]
Շաբաթ օրը, դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը նշում էր իր գործունեության 50 ամյակը: Ֆրանսիացի ակորդեոնիստ Ռիշար Գալիանոն, այս առիթով հրավիրված էր, նվագախմբի նվագակցությամբ` մասնակցելու հանդիսությանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը նույնպես միացել է հիսնամյա (1962-2012) այս հոբելյանի տոնակատարությանը` միջոցառում, որն արժանավայել կերպով նշվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Առանձնապես հուզիչ էր նվագախմբի` իրար հաջորդած վեց ղեկավարների մասին հիշատակումը, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն ավանդն է ներդրել նվագախմբի կայացման գործում և որն էլ ավելի ցայտուն կերպով ներկայացվեց այն ժամանակվա փաստաթղթերի և ռեպերտուարից կատարումների միջոցով, ցույց տալով նվագախմբի կատարողական բազմազանությունը և բարձր վարպետությունը:
Երեկոյի մեխը ֆրանսիացի ակորդեոնիստ Ռիշար Գալիանոյի ելույթն էր, ով, ֆրանսահայ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ կատարեց կոնցերտո իր ստեղծագործություններից և հատվածներ Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից` արժանանալով հանդիսատեսի անկեղծ գնահատանքին:
Աջակցելով միջազգային համբավ ունեցող այս երաժշտի ժամանմանը Հայաստան, Ֆրանսիայի դեսպանությունը արտահայտում է Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի արտոնյալ գործընկերը լինելու իր մեծ ցանկությունը:
Հիշեցնենք, որ Ռիշար Գալիանոն ծնվել էԿաննում 1950թ. և չորս տարեկանից նվագում է ակորդեոն: Նա ձայնագրվել է այնպիսի հանրահայտ երգիչների հետ ինչպիսիք են Շարլ Ազնավուրը, Սերժ Ռեջիանին և Ժյուլիետ Գրեկոն:
- L’accordéoniste Richard Galliano