Շենգեն Համաձայնագիր [fr]

Շենգեն վիզան վավեր է հետևյալ երկրներում.

Ավստրիա, Բելգիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, իտալիա, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նորվեգիա, Հոլանդիա, Լեհաստան, Պորտուգլիա Չեխիայի Հանրապետություն,Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա, Շվեյցարիա:

Բուլղարիան, Կիպրոսը և Ռումինիան առայժմ Շենգեն համաձայնագրի երկրներ չեն: Շենգենյան պայմանագիրը և վերջինիս կիրառման համաձայնագիրը սահմանում են ազատ տեղաշարժի տարածք, վերացնելով սահմանային հսկողությունը անդամ երկրների ներսում:

Շենգեն պայմանագրերի կիրառման համաձայնագիրը բոլոր երկրների համար հաստատում է միատեսակ ընդհանուր վիզա (6 ամսվա ընթացքում 90 օր առավելագույն տևողությամբ) համաձայնագրի անդամ բոլոր պետությունների համար:

Վիզայի դիմումը ներկայացվում է այն երկրի հյուպատոսական ծառայություն (կամ դեսպանատուն) որտեղ դիմողը ավելի երկար պիտի գտնվի: Շենգեն մի քանի երկրներ ուղ ևորության դեպքում, եթե հաստատված չէ հիմնական ուղղությունը (օրինակ՝ յուրաքանչյուր երկրում գտնվելու հավասար ժամանակ), վիզայի դիմումը ներկայացվում է Շենգեն տարածք մուտքի առաջին երկրի հյուպատոսական ծառայություն կամ դեսպանատուն:

Փաստաթղթերի ցանկացած թերի փաթեթ 3 ամիս պահպանվում է դեսպանության վիզաների ծառայությունում, մինչև պակասող փաստաթղթերի ներկայացնելը: Վիզայի դիմումին ընթացք է տրվում փաստաթղթերի ամբողջական փաթեթի դեպքում:

Պահանջվող փաստաթղթերից զատ, հյուպատոսական ծառայությունն իրեն իրավունք է վերապահում պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր: Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացնելը չի հանգեցնում վիզա տրամադրելուն:

Երևանում Գերմանիայի դեսպանություն

Չարենցի-29

58.65.91/52.45.81/52.32.79

http://www.eriwan.diplo.de/

Երևանում Հունաստանի դեսպանություն

Դեմիրճյան-6

53.00.51/53.67.54

www.greekembassy.am

Երևանում Իտալիայի դեսպանություն

Իտալիայի փողոց-5

54.23.35/54.23.36

http://www.ambjerevan.esteri.it/Ambasciata_Jerevan

Երևանում Լիտվայի դեսպանություն

Բաբայան-2/13

29.76.80

Երևանում Լեհաստանի դեսպանություն

Հանրապետության-44

54.24.93

http://www.erewan.polemb.net/

տպագրված ... 28/06/2012

Էջի սկիզբ