Շառլ Ազնավուրի մահը [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը:

JPEG

Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև:
Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև:

Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ:

Դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին և այսօրվանից իսկ միանում նրա հիշատակին մատուցվող հարգքնքի տուրքին:

տպագրված ... 01/10/2018

Էջի սկիզբ