Նոյեմբերը` փաստագրական կինոյի ամիս Երևանում [fr]
Փաստագրական ֆիլմերի ամիս Հայաստանում
Այս տարի փաստագրական կինոյի ամիսը մեկնարկեց այս շաբաթ Երևանի համալսարաններում, իսկ հաջորդ շաբաթվանից սկսած Ալիանս ֆրանսեզը ձեզ հրավիրում է հանրային դիտումների: Փաստագրական կինոյի ողջ ամսվա ընթացքում ցուցադրվում են ֆիլմեր, հիմնականում ֆրանսերեն լեզվով, անգլերեն տողատակերով: Արդեն երկրորդ տարին անընդմեջ, Հայկական Ալիանս ֆրանսեզը այս միջոցառումը Երևանում կազմակերպում է շնորհիվ իր ֆրանսիացի (Ֆրանսիական ինստիտուտ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն) և տեղացի գործընկերների (Ակումբ, Թումո, համալսարաններ):
Առաջին հանդիպումը նոյեմբերի 12-ին էր Ակումբ սրճարան ռեստորանում: Ցուցադրվեց Նամիր Աբդել Մեսսեի «Սուրբ կույսը, ղպտիները և ես» վավերագրական կատակերգությունը` Եգիպտոսում միջմշակութային և միջկրոնական հարաբերությունների մասին:
Ալիանս ֆրանսեզի կայքը, որտեղ ներկայացված է հանրային ցուցադրումների ցանկը
Երևանում փաստագրական ֆիլմերի ամսվա ծրագիրը
Հայաստանում փաստագրական ֆիլմերի ամսվա Ֆեսյբուքյան էջը
Փաստագրական ֆիլմերի ամսվա 14-րդ թողարկումը համաշխարհային մասշտաբով կարևոր իրադարձություն է :
Գրադարաններ, կինոթատրոններ, մշակութային կենտրոններ, դպրոցներ և համալսարաններ, գյուղական համայնքներ… Փաստագրական ֆիլմերի ամիսը նշվում է Ֆրանսիայի ավելի քան 1800 վայրերում և աշխարհի շուրջ 30 երկրներում :
Փաստագրական ֆիլմերի ամիսը թույլ է տալիս բացահայտելու ստեղծագործությունների բազմազանությունը, լինի դա նոր ֆիմ, թե կինոժառանգության բաժնից, ֆրանսիական կամ արտասահմանյան արտարդրության, որոնք բոլորն էլ վկայում են այն ուշադրության մասին, որը հատկացվում է կինեմատոգրաֆիան գաղափարներին ի սպաս դնելու գործում:
Հազվագյուտ կամ անտիպ ֆիլմերի կարևորում, հարգանքի տուրք ռեժիսորներին, երիտասարդ տաղանդների բացահայտում, նախադիտում-պրեմիերա, հանդիպումներ և քննարկումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Այս տարվա ծրագրում նախատեսվում է ավելի քան 3000 ցուցադրություն շուրջ 1700 ֆիլմի համար:
Փաստագրական ֆիլմերի ամսվա մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ
Սուրբ կույսը, ղպտիները և ես
«Սուրբ կույսը, ղպտիները և ես» ֆիմը նկարահանվել է Նամիր Աբդել Մեսսայի կողմից (Oweda ֆիլմզ / Ֆրանսիա, 2012 / 85 րոպե, VF, անգլերեն տողատակերով): Նամիրը եգիպտական ծագումով ֆրանսիացի ռեժիսոր է: Մի անգամ Եգիպտոսում, նա Կույս Մարիամի հայտնության մասին վիդեոֆիլմ է դիտում մոր հետ, որն ինչպես միլիոնավոր ուրիշ ղպտիներ տեսնում է Կույսին էկրանի վրա, այնինչ ինքը ոչինչ չի տեսնում: