Նիցցայում կայացած ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին Հայաստանը ներկայացված էր ըստ արժանվույն [fr]

JPEG - 44.2 ko
Le Président de la République ouvre la 7ème édition des Jeux de la Francophonie Հանրապետության նախագահը բացում է ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերը

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից: Մինչև սեպտեմբերի 15-ը անցկացվող խաղերը կհյուրընկալեն 75 երկրներից ժամանած մոտ 3000 մասնակիցների:

1987թ., ֆրանկոֆոն երկրների ղեկավարների երկրորդ գագաթնաժողովին հիմնադրված խաղերը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների երիտասարդներին հնարավորություն են տալիս շփվել մոտիկից ,ներկայացնել այդ երկրների մշակույթների առանանձնահատկությունները իրենց բազմազանության մեջ և մշակութային փոխանակումներ իրականացնել ֆրանկոֆոն երկրների միջև: Բացի այդ, խաղերը նպաստում են միջազգային բեմերում, ֆրանկոֆոն երիտասարդ տաղանդների ի հայտ գալուն, ինչպես նաև ֆրանկոֆոն մարզիկների հերթափոխի նախապատրաստմանը` սպորտային ավելի խոշոր իրադարձություններին մասնակցելու նպատակով:

Նիցցա մեկնած, Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ներգրավված 34 մարզիկները և 13 պաշտոնատար անձինք, հիմնականում սպորտային ասպարեզի ներկայացուցիչներ, առավելավելապես ներկայացնում են մարտարվեստ, խճուղային հեծանվավազք և աթլետիկա մարզաձևերը: Պատվիրակության կազմը և բարձր մակարդակը ինքնին վկայում են այն հետաքրքրության մասին, որ Հայաստանը ցուցաբերում է Ֆրանկոֆոն խաղերի նկատմամբ` առաջին անգամ մասնակցելով որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:

Խաղերի առաջին օրն իսկ` սեպտեմբերի 8-ին, երկու հայ մարզիկ` Օհան Գիքինյանը (55կգ) և Նարեկ Սիրունյանը (66կգ) նվաճեցին ոսկե մեդալներ հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Հաջորդ օրը` սեպտեմբերի 9-ին արդեն Վիկտոր Կազիշվիլիի (96 կգ) հերթն էր նույն ոճում նվաճելու երրորդ ոսկին Հայաստանի համար:

Այսպիսով ըստ նախնական դասակարգման, նվաճած մեդալների թվով Հայաստանը գտնվում է չորրորդ հորիզոնականում` Ֆրանսիայից, Կանադայից և Ռումինիայից հետո:

Մշակութային պատվիրակության կազմում էր գրականության բնագավառի մասնակից օրիորդ Շուշանիկ Թամրազյանը` ֆրանսիական կառավարության նախկին կրթաթոշակառու, ֆրանսիական գրականության գծով Մոնպելիեյի համալսարանի դոկտոր: Այս ուսումնական տարվանից նա կդասավանդի Երևանի ֆրանսիական դպրոց հիմնադրամ քոլեջում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Խաղերի պաշտոնական կայք

JPEG

տպագրված ... 30/09/2013

Էջի սկիզբ