«Ներառական քաղաք» խորագրով Գաղափարների գիշերվա հաջողությունը Հայաստանում [fr]

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախկին նախարար պարոն Լորան Ֆաբիուսի նախաձեռնությամբ 2016թ. հունվարի 27-ին կազմակերպված Գաղափարների գիշեր միջոցառումը վաղվա աշխարհը պատկերացնելու մասին երկխոսելու հնարավորություն ընձեռեց մտավորականներին, արվեստագետներին, ճարտարապետներին:
Ֆրանսիայի դեսպանությունը, ցանկանալով արձագանքել միջոցառմանը, ուրբաթ, ապրիլի 1-ին, Միրզոյան մշակութային հարթակում կազմակերպեց «Ներառական քաղաք» խորագրով Գաղափարների գիշեր միջոցառումը:

Այս տարի, Ֆրանկոֆոնիա 2016-ի շրջանակներում դեսպանության մշակած «Քաղաքը սրտում» ծրագիրը ներառում է տասնյակ համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, հանդիպումներ և հանրային քննարկումներ կամ սեմինարներ, որոնք ուսումնասիրել են քաղաքը բոլոր կողմերից՝ քաղաքաշինության և մշակութային, տնտեսական, տեխնոլոգիական ժառանգության կամ կառավարման:

«Խելացի քաղաք»-ի շուրջ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում մարտի 15-ին կայացած առաջին հանդիպումից հետո, որը միավորել էր մոտ վաթսուն տնտեսական որոշումներ կայացնողների, ֆրանսիացի և հայ ձեռնարկատերերի, դոնոր կազմակերպությունների, փորձագետների և պատգամավորների, «Ներառական քաղաք» խորագրով Գաղափարների գիշեր միջոցառումն առավելապես վերաբերում էր այն քաղաքացիներին, ովքեր կառուցում և պատկերացնում են վաղվա քաղաքը: Միջոցառումը, որը բացվեց Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի կողմից, ով առաջարկեց բանավեճի շրջանակը և խնդիրները, ժամը 18-22-ը միավորել էր մոտ հարյուր մասնակցի. ուսանողներ, մտավորականներ, ընկերությունների ղեկավարներ, որոնց թվում բազմաթիվ ֆրանսիացիներ, մասնավորապես Սենտ-Էտիենի ճարտարապետության բարձրագույն ազգային դպրոցի տարբեր երկներից եկած 12 ուսանողներ՝ ուղեկցությամբ տնօրեն պարոն Ժակ Պորտի և դասախոսներ տիկին Էլոդի Կուենկայի (Փարիզի քաղաքապետարանի քաղաքային համագործակցության ծրագրի պատասխանատու) և տիկին Մագի Կազալի (Ուրբանիստներ առանց սահմանների կազմակերպության նախագահ):

Հայաստանյան, ֆրանսիական և միջազգային կոնկրետ փորձի շուրջ աշխատանքային խմբերի փոխանակումները և քննարկումները (մոդերատոր՝ պարոն Ժան-Միշել Կասբարյան, Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական) անդրադարձան հետևյալ խնդրին. «Ինչպե՞ս ավելի լավ սովորել, լավ աշխատել, լավ տեղաշարժվել, լավ բնակվել, մի խոսքով ինչպես միասին ավելի լավ ապրել մեր պատկերացրած քաղաքում»:

Ուշագրավ երեկո, որը հնարավորություն ընձեռեց առավել լավ ըմբռնելու ներառական և կայուն քաղաքի խնդիրները, թվային տեխնոլոգիաների, տրանսպորտի, շինարարության ավանդը՝ միտված փոխելու քաղաքի կենսակերպը և նոր քաղաքացիներին, մասնավորապես, տեղեկատվության և քաղաքի ապագային քաղաքացիների մասնակցության առումով:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ