Նախարարների խորհուրդ – Գործընկերություն հանուն բաց կառավարության`Ֆրանսիան ստանձնում է նախագահությունը (Փարիզ, 28/09/2016) [fr]

Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը և պետական բարեփոխումների և պարզեցման հարցերով պետքարտուղարը ներկայացրել են հաղորդագրություն՝ Գործընկերության հանուն բաց կառավարություն նախաձեռնության վերաբերյալ:

Գործընկերություն հանուն բաց կառավարության՝ աննախադեպ բազմակողմանի այս նախաձեռնությունը համախմբում է 70 անդամ երկրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ովքեր ցանկանում են գործել հանուն հանրային կառավարման թափանցիկության և որոշում կայացնելու հարցում քաղաքացիների առավել արդյունավետ ներգրավման՝ առավելագույնս օգտվելով թվային նորարարական համակարգից:

Լինելով Գործընկերություն հանուն բաց կառավարության անդամ 2014 թվականից, Ֆրանսիան սեպտեմբերի 20-ին ստանձնեց գործընկերության նախագահությունը «Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտ» (WRI) հասարակական կազմակերպության հետ միասին, որը մասնագիտացած է կայուն զարգացման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը Նյու Յորքում հայտարարեց այս համանախագահության երեք գլխավոր առաջնահերթությունները՝ կլիմա և կայուն զարգացում; թափանցիկություն, ամբողջականություն և պայքար կոռուպցիայի դեմ; համատեղ թվային տեխնիկա:

Ֆրանսիան մեծ ուշադրություն է դարձնելու, որպեսզի գործընկերությունը բաց լինի նոր անդամ երկրների և ոչ պետական նոր դերակատարների (տեղական ինքնակառավարման մարմիններ, խորհրդարաններ, մասնավոր հատված) համար: Ֆրանսիան կհյուրընկալի Գործընկերություն հանուն բաց կառավարության 4-րդ միջազգային գագաթնաժողովը Փարիզում դեկտեմբերի 7-ից 9-ը, և արդեն իսկ նախաձեռնել է բազմաթիվ միջոցառումներ, որոնցից շատերը միջազգային մասշտաբի են, իսկ Ֆրանսիայում նախաձեռնվել են «բաց նախարարություն» միջոցառումները:

Փարիզի գագաթնաժողովի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ բաց կառավարությունը շատ կոնկրետ ազդեցություն ունի քաղաքացիների կյանքի և ժողովրդավարության ձևի վրա: Այն մեկ տեղում կհամախմբի բազմահազար մասնակիցների՝ պետությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների:

Բացի քաղաքական հայտարարությունից, Ֆրանսիան ցանկանում է, որ այս գագաթնաժողովի արդյունքում, մասնակից երկրների և գործընկեր քաղաքացիական հասարակության խմբերի կողմից շատ կոնկրետ կերպով իրականացվեն նշված գլխավոր առաջնահերթություններին առնչվող գործողություններ: Այս նպատակով, բոլոր բարեփոխիչների տրամադրության տակ կդրվեն ռեսուրսներ՝ առանց դժվարության վերաօգտագործվող գործիքների և մեթոդների համաշխարհային կատալոգ, որոնք թույլ կտան բացել և կիսել հանրային կարծիքը:

Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից մեկ տարի անց, Ֆրանսիան կամենում է դեկտեմբերյան գագաթնաժողովը դարձնել միջազգային մասշտաբով հանդիպման վայր, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վերափոխել հանրային կառավարումը և աշխուժացնել ժողովրդավարությունը:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ