Նախագահ Օլանդ- << Սարսափին դեմ հանդիման, կա ազգ, որն ի զորու է պաշտպանվել, գիտի մոբիլիզացնել իր ուժերը և կկարողանա ևս մեկ անգամ հաղթել ահաբեկիչներին>> :

Հաղորդագրություն Նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո

Հանրապետության Նախագահի կողմից հրավիրված նախարարների խորհրդի նիստը կայացավ ս/թ նոյեմբերի 14-ին, ժամը 00-ին : Վարչապետի, ներքին գործերի և արդարադատության նախարարների զեկուցմամբ ընդունվեց արտակարգ իրավիճակ հայտարելու մասին որոշում: Այն գործում է մայրցամաքային Ֆրանսիայի ողջ տարածքում և Կորսիկայում: Համաձայն որոշման, մասնավորապես արգելվում է մարդկանց երթևեկը, սահմանվում են պահպանության և անվտանգության գոտիներ:

Համաձայն ընդունված երկրոդ որոշման անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվում Իլ դը-Ֆրանս տարածքի /Փարիզի շրջակա ավազան/ բոլոր բնակավայրերում: Ձեռնարկված միջոցառումները վտանգավոր մասնագիտության ցանկացած անձի թույլատրվում է մնալ տանը, ժամանակավորապես փակվում են ներկայացումների դահլիճները և հավաքատեղիները, հանձնվում են զենքերը, թույլատրվում են վարչակաան խուզարկությունները:

Բացի այս, Հանրապետության Նախագահի կողմից կայացվել է անհապաղ սահմանների հսկողություն վերահաստելու մասին որոշում: Այս նպատակով, մոբիլիզացված են նաև մաքսային ծառայությունները:

Շաբաթ օրը փակ կլինեն Իլ- դը-Ֆրանս տարածքի կրթական բոլոր հաստատությունները՝ մանկապարտեզներ, դպրոցներ, լիցեյները և համալսարաններ, չեղյալ են հայտարաված դպրոցական էքսկուրսիաները:
Մոբիլիզացված են բոլոր հիվանդանոցները: Բոլոր բուժհիմարկների համար հայտարարված է տագնապի բարձրագույն ռեժիմ:

Ոստիկանության գլխավոր վարչության հետ միասին, գործի են դրվել արտաքին գործերի, արդարադատության և առողջապահության նախարարություններին առընթեր տուժածների օգնության ծառայությունները:

Պաշտպանության խորհրդի նիստը գումարվել է ս/թ նոյեմբերի 14-ին, ժամը 9-ին: Արդեն իսկ, լրացուցիչ մոբիլիզացվել է 1500 զինծառայող:

Հանրապետության Նախագահը կմնա Փարիզում և չի մասնակցի Մեծ քսանյակի վեհաժողովին: Վեհժողովին Նախագահին կներկայացնեն արտաքին գործերի և միջազգային զարգացման և ֆինանսների նախարարները:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ