Նախագահ Սարգսյանի այցը Ֆրանսիա

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ֆրանսիա։ Այս առիթով, նրան ընդունեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

JPEG - 1.8 Mo
Le Président de la république d’Arménie accueilli sur le perron de l’Elysée par le Président François Hollande Ելիսեյան պալատի սանդղամուտքի մոտ ՀՀ Նախագահին դիմավորում է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը Լուսանկարը`Ֆրեդերիկ դը Լա Մյուրի

Ելիսեյան պալատում աշխատանքային ճաշի ընթացքում երկու նախագահների կողմից քննարկվեցին երկկողմ գործակցության, մասնավորապես տնտեսական,
գերակայությունները, ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները։
Անդրադարձ եղավ նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված
բանակցային գործընթացին։ Արծարծվեցինընդհանուր հետաքրքրություն
ներկայացնող միջազգային հիմնախնդիրներ՝ սիրիական ճգնաժամ և վերջինիս տարածաշրջանային հետևանքները, իրավիճակը Իրանում։

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետության նախագահի և Սենատի նախագահ պարոն Ժան-Պիեռ Բելի հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր ի նպաստ հոկտեմբերի 15-ին Վալանսում կայանալիք ֆրանս-հայակական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համագումարի։ Եվրոպայի խորհրդի Նախագահների կոմիտեի հայկական նախագահության շրջանակներում, ՀՀ Նախագահը արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ մեկնեց Ստրասբուրգ։

տպագրված ... 20/05/2014

Էջի սկիզբ