ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԱԼԻԱՆՍ ՖՐԱՆՍԵԶԻ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՕՐ [fr]

Դարձեք Ալիանս Ֆրանսեզի ընկերը

Մեկնարկում է Ալիանս Ֆրանսեզ հիմնադրամի նոր “Ալիանս Ֆրանսեզի ընկերներ” նախագիծը, որի նպատակն է համախմբել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ Ալիանս Ֆրանսեզի շարժմանը աշխարհում: Ծրագրի նպատակն է նաև արժևորել այս ցանցի բազմազանությունն ու ծավալը և ավելի նշանակալի դարձնել պատկանելիությունը Ալիանս Ֆրանսեզի շարժմանը: Նախագծի պաշտոնական մեկնարկը ամբողջ աշխարհում կտրվի 2016թ.-ի նոյեմբերի 8-ին:

Հայկական Ալիանս Ֆրանսեզը մանսակցում է այս ծրագրին և նոյեմբերի 8-ին տոնում է Ալիանս Ֆրանսեզի ընկերների առաջին օրը: Այդ օրվա ընթացքում մենք բաց կթողնենք Ալիանս Ֆրանսեզի փուչիկները և կկայանա Ալիանս Ֆրանսեզ հիմնադրամի “Նպատակը՝ սպորտ“ խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցադրվող լուսանկարները 2016թ.-ին 50 երկրներում տեղակայված 103 Ալիանս Ֆրանսեզներում ընթացած մրցույթների լավագույն նմուշներն են, որոնք արտացոլում են սպորտի արժեքները՝ հանդուրժողականություն, լայն մտահորիզոն, սոցիալական ներգրավվածություն, թիմային աշխատանք և ավանդույթներով լի եզակի փորձ:

Ալիանս Ֆրանսեզի ընկերների օր. Օրակարգ
17:00. Ալիանս Ֆրանսեզի ընկերների համար նախատեսված փուչիկների արարողություն :
17:30. Բաց դաս սպորտի թեմայով:
17:30. Ֆիլմի ցուցադրություն La Reine bicyclette. Ռեժիսոր Լորան Վեդրին, Ֆրանսիա, 2013, 50 րոպե, վավերագրան

Սինոպսիս. Ռեժիսոր Լորան Վեդրինը անդրադառնում է հեծանվի պատմությանը Ֆրանսիայում: Ստեղծված 19-րդ դարում հարուստ խավի համար՝ այն դառնում է ավելի հասանելի շնորհիվ երկրորդ արդյունաբերական հեղափոխության և 1903 թ.-ին կայացած Տուր դե Ֆրանսի: Փառահեղ 30-ականները նվազեցնելու են սովը՝ քանի դեռ 68թ.-ի մայիսը և բնապահպանության ծնունդը կմղեին այն առաջին պլան:


18:30. Նպատակը՝ սպորտ խորագրով ցուցահանդեսի բացում:

JPEG

տպագրված ... 08/11/2016

Էջի սկիզբ