ՆԻՖԳ [fr]

ՆԻՖԳ-ի ընդհանուր ներկայացում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակն (ՆԻՖԳ) իրականացնում է չորս հիմնական առաքելություն`

  • Կանոնավոր միգրացիոն գործընթացների կառավարում պրեֆեկտուրաների, դիվանագիտական և հյուպատոսական կառույցների հետ համատեղ և իրենց համար,
  • Միգրանտների ընդունում և ինտեգրում, որոնց թույլատրված է մշտապես բնակվել Ֆրանսիայում, և այս նպատակով ընդունման և ինտեգրման պայմանագրի ստորագրում Պետության հետ,
  • Ապաստան հայցողների առաջին ընդունում,
  • Օտարերկրացիների` իրենց հայրենիք վերադառնալու համար վերադարձի աջակցություն:

ՆԻՖԳ-ն պետության կողմից վստահված կառույց է, որը պատասխանատու է միգրացիոն հոսքերի համար: Այն գործում է ավելի քան հիսուն վարչություններով, պատվիրակություններով և ընդունման հարթակներով, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ 10 արտասահմանյան երկրներում (Մարոկկո, Թունիս, Թուրքիա, Ռումինիա, Մալի, Սենեգալ, Կանադա, Կամերուն, Վրաստան և Հայաստան):

Միջազգայնորեն, միգրացիոն դաշտում ՆԻՖԳ-ն մասնակցում է հատկապես որպես փորձագետ կամ ծրագրի ղեկավար երկկողմ համագործակցությանը և եվրոպական ծրագրերին, մասնավորապես Շարժունակության համար համագործակցության շրջանակներում (PPM):

ՆԻՖԳ-ի ներկայացուցչությունը Հայաստանում

Երևանում ՆԻՖԳ-ի ներկայացուցչությունը, որը հինվել է 2014 թվականին, իրականացնում է երկու հիմնական առաքելություն` միգրանտների տնտեսական և սոցիալական վերաինտեգրման աջակցության համար երկկողմ գործունեություն և «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» եվրոպական ծրագրի/Targeted Initiative Armenia (TIA) ղեկավարում:

Ի լրումն կամավոր վերադարձի շրջանակներում տեխնիկական օգնությանը և աջակցությանը (տրամադրվող Ֆրանսիայում), Հայաստանում ՆԻՖԳ-ն շարունակում է աջակցել հայրենիք վերադարձող հայ միգրանտներին :

Վերահաստատման շրջանակներում կարող է հատկացվել սոցիալական աջակցություն (առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում, առողջական խնդիրների հետ կապված ծախսերի հոգում, երեխաների համար կրթական ծախսերի հոգում), նմանապես կաջակցվի նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերը, և վերջապես նյութական, տեխնիկական և ֆինանսական օգնություն կարող է առաջարկվել սեփական ձեռնարկությունը հիմնելու և իրականցնելու համար :

Այս երեք տեսակի գործունեությունների շրջանակներում, ՆԻՖԳ-ն սերտորեն համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծառյությունների, տեղական մարմինների և երկրի համապատասխան ոլորտների հետ :

Հետադարձ կապ`

Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի ներկայացուցչություն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Գրիգոր Լուսավորչի 8– 0015 Երևան
ofii.armenie@ofii.fr

Կոնտակտներ :

Վարդուհի Միքայելյան – Վերաինտեգրման ծրագրի պատասխանատու
vardouhie.mikayelyan@ofii.fr

Սիրարփի Գրիգորյան – Ֆին. կառավարիչ
sirarpi.grigoryan@ofii.fr

Ժան Դոմինիկ Ֆաբրի – Ներկայացուցչության տնօրեն
jean-dominique.fabry@ofii.fr

ՆԻՖԳ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար նայել` site internet

տպագրված ... 04/04/2016

Էջի սկիզբ