Մշակույթի և հաղորդակցության նախարարության ընդունելության և վերապատրաստման ծրագրեր օտարերկրյա մշակույթը ներկայացնող մասնագետների համար [fr]
Մշակույթի և հաղորդակցության նախարարության` օտարերկրյա մասնագետների և արվեստագետների ընդունելության քաղաքականությունը միջազգային համագործակցության ոլորտում համապատասխանում է Ֆրանսիայի որդեգրած առաջնահերթ նպատակին` մշակութային բազմազանության խթանմանը: Այն դրսևորվում է հանդիպումների, ստաժավորման և վերապատրաստման ծրագրերի իրականացմամբ մշակույթի բոլոր ոլորտներում:
Առաջարկվում են տարբեր ծրագրեր.
Վերապատրաստման դասընթացներ, որոնց մի մասն իրականացվում է Աշխարհի մշակույթների տան կողմից.
- Կարճաժամկետ « Courants » (Հոսանքներ) դասընթացներ մեկից երկու շաբաթ տևողությամբ, անց են կացվում մայիսին և հունիսին, նախատեսված նաև անգլախոսների համար:
- «Courants du monde » (Աշխարհի հոսանքներ) դասընթացներ երեք շաբաթ տևողությամբ, անց են կացվում նոյեմբերին և նախատեսված են մշակութային վարչարարության, արխիվների, գրադարանների և մշակույթի ֆինանսավորման համար, ինչպես նաև
- հաղորդակցության նախարարության ստորաբաժանումների կողմից առաջարկվող դասընթացներ, ինչպես օրինակ Ֆրանսիայի արխիվների վարչության կողմից առաջարկվող «Արխիվների միջազգային տեխնիկական դասընթացներ»-ը (STIA) :
Վերապատրաստան դասընթացներ
- Երեք շաբաթ տևողությամբ անհատական ծրագրեր, « Courants du monde » ծրագրի շրջանակներում :
- Խորացված և մասնագիտացման երկարաժամկետ դասընթացներ, երեք շաբաթից մինչև մեկ տարի տևողությամբ` մշակութային հանրային հաստատություններում (« Profession culture » /մշակույթը` մասնագիտություն/ ծրագիր).
- « Odyssée » ծրագիրը հանդիպումների մշակութային կենտրոններում կամ ժամանակակից արվեստի հաստատություններում :
- Կրթաթոշակներ (Կրթաթոշակներ « Patrimoine » (Մշակութային ժառանգություն) ծրագրի շրջանակներում, կրթաթոշակներ հեղինակների կամ թարգմանիչների համար).
Վերապատրաստման այս առաջարկին ավելի մոտիկից ծանոթանացնելու նպատակով, այս ծրագրերը ներկայացնող փաթեթը, որն իրականացվել է Զարգացման և միջազգային հարցերի պատվիրակության եվրոպական և միջազգային հարցերի վարչության և Մշակույթի և հաղորդակցության նախարարության ստորաբաժամումների կողմից, թարմացված է:
Անգլերեն կամ ֆրանսերեն տեղեկություններ կարելի է ստանալ առցանց, Աշխարհի մշակույթների տան կայքում:
Թեկնածությունների ներկայացման վեջնաժամկետը Ֆրանսիայի Դեսպանություն 2012թ. մայիսի 7-ն է :
- Présentation générale
- (PDF - 222.9 ko)
- Recommandations
- (PDF - 128.8 ko)