Միջադեպեր Լեռնային Ղարաբաղում. Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի հայտարարությունը

Հանրապետության նախագահը խորին ափսոսանք է հայտնում ղարաբաղյան շփման գծում վերջին լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

Սրանք ամենալուրջ և մահաբեր իրադարձություններն են 1994 թվականի հրադադարի հաստատումից ի վեր. այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության հետևանքով արդեն շուրջ 30 հազար մարդ էր զոհվել։

Հանրապետության նախագահը կողմերին մեծագույն զսպվածության և հրադադարի անհապաղ, լիակատար ու տևական պահպանման կոչ է անում՝ շեշտելով իրավիճակի լիցքաթափման բացարձակ անհրաժեշտությունը։

Չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում։ Հանրապետության նախագահը, ով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, վերահաստատում է իր հանձնառությունը՝ միտված ամենակարճ ժամկետներում խաղաղ կարգավորմանը։

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ