Մինսկի խմբի համանախագահների այցը

Արտաքին գործերի և Միջազգային զարգացման նախարար պարոն Ժան-Մարկ էրոն երկուշաբթի, ապրիլի 4-ին, հետկեսօրին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից պարոն Էլմար Մամեդյարովի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ: Շաբաթ, ապրիլի 2-ին նա նաև զրուցել է իր հայ գործընկեր պարոն Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախարարն իր զրուցակիցներին հայտնել է Ֆրանսիայի մտահոգությունը շփման գծում ընթացող մարտերի առնչությամբ, նշել, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Նա հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում շարունակել իր ջանքերն՝ ուղղված հակամարտության կայուն և խաղաղ լուծմանը:

Կողմերի համաձայնությամբ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահներն առաջիկա օրերի ընթացքում կայցելեն Բաքու, Երևան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ