Միգրացիայի կառավարման եվրոպական ծրագրի համար ԵՄ կողմից ընտրվել է Միգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը (ՄԻՖԳ) [fr]

Եվրամիության կողմից ֆինանսավորվող միգրացիայի կառավարման « Նպատակաուղղված նախաձեռնություն » նոր ծրագիրը մեկնարկեց Երևանի Կոնգրես հյուրանոցում մամլո ասուլիսով` մասնակցությամբ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան պարոն Տրայան Հրիստեայի, Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոյի և Միգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի գլխավոր տնօրեն պարոն Յանիկ Էմբերի, ով ցանկություն էր հայտնել ներկա գտնվել միջոցառմանը:

JPEG - 48.7 ko
ՄԻՖԳ գլխավոր տնօրեն պարոն Յանիկ Էմբերը զրուցում է Ֆրանսիայի Դեսպան պարոն Անրի Ռենոյի հետ

Գոհունակություն հայտնելով, որ նոր ծրագրի կենսագործումը Եվրամիության կողմից վստահվել է ՄԻՖԳ-ին` Ֆրանսիայի Դեսպանն ընդգծեց ՄԻՖԳ փորձառությունը Հայաստանում, որտեղ 2005թ.-ից, համագործակցելով Սոցիալական օգնության հայկական ասոցիացիայի, Հայաստանում վերջինիս ներկայացուցչության, ինչպես նաև Զարգացման աջակցության ֆրանսիական հիմնադրամի հետ, հաջողությամբ իրականացրել է վերաինտեգրման ավելի քան 185 ծրագիր:

ՄԻՖԳ գլխավոր տնօրեն պարոն Յանիկ Էմբերն իր հերթին Եվրամիությանը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման համար ՄԻՖԳ-ին արժանացրած վստահության համար և հավաստիացրեց իր աջակցության մասին:

Ըստ « Նպատակաուղղված նախաձեռնության » ղեկավար տիկին Վիրժինի Արտոյի, ծրագիրը նպատակ ունի ամրապնդել միգրացիայի առումով Հայաստանի կառավարման կարողությունները` շեշտը մասնավորապես դնելով վերադարձի և վերաինտեգրման գործողությունների վրա:

JPEG - 62.7 ko
Նպատակաուղղված նախաձռնություն ծրագրի ղեկավար տիկին Վիրժինի Արտոն պատասխանում է բազմաթիվ լրագրողների հարցերին

Եվրամիության «Հայաստանում միգրացիայի կառավարման կարողությունների ամրապնդում, մասնավորապես վերաինտեգրում «ԵՄ-Հայաստան գործակցություն շարծունակության համար» շրջանակներում» ծրագիրն իրականացվում է Միգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի կողմից` մասնակցությամբ Բելգիայից, Բուլղարիայից, Չեխիայի Հանրապետությունից, Գերմանիայից, Հոլանդիայից, Լեհաստանից և Ռումինիայից ժամանած կազմակերպությունների և փորձագետների: Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի բյուջեն կազմում է 3 միլիոն եվրո երեք տարվա համար:

JPEG - 60.2 ko
ՄԻՖԳ գլխավոր տնօրեն պարոն Յանիկ Էմբերը, Ֆրանսիայի Դեսպան պարոն Անրի Ռենոն և Եվրամիության ներկայացուցչության ղեկավար պարոն Տրայան Հրիստեան հարց ու պատասխանի ժամանակ

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ