Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենի այցը Երևան [fr]

Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 27-ը գտնվում էր Հայաստանում: Երևանի քաղաքապետարանում, սենատոր-քաղաքապետն իր հայ գործընկերոջ` պարոն Տարոն Մարգարյանի հետ ստորագրեց համագործակցության նոր պայմանագիր Հայաստանի մայրաքաղաքի և Մարսելի միջև գոյություն ունեցող կապերը էլ ավելի սերտացնելու հեռանկարով:

JPEG - 613.9 ko
M. Jean-Claude Gaudin est en visite en Arménie à l’invitation de M. Taron Margaryan, maire d’Erevan. Պարոն Ժան-Կլոդ Գոդենը Երևանի քաղաքապետի հրավերով ժամանել է Երևան

2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը` Մարսելը դեռևս XIV դարից սկսել է կապեր հաստատել Հայաստանի հետ, երբ առաջին հայ վաճառականները, որոնք գործունեություն էին ծավալում Միջերկրական ծովի տարածքով, հաստատվեցին Մարսելի նավահանգստում : Այդ ժամանակից ի վեր, Ֆրանսիայի երկրորդ քաղաքի և Հայաստանի միջև բարեկամական կապերը գնալով ավելի ու ավելի են ամրապնդվում: Մարսելում, որը 1915թ. ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին ընդունող նավահանգիստ էր, այսօր հաշվվում է ավելի քան 80 000 հայկական ծագումով Ֆրանսիայի քաղաքացի, ավելի քան քառասուն ֆրանս-հայկական ասոցիացիա, այդ թվում Ֆրանսիայի Հայ երիտասարդություն (JAF) և Հայկական հիշողության ուսումնասիրման և արխիվացման ասոցիացիան (ARAM) :

JPEG - 709.8 ko
M. Gaudin, chaleureusement accueilli par le maire de la capitale arménienne. Պարոն Գոդենին ջերմորեն ընդունեց Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը

Հոկտեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը, որը ներառում է տնտեսության, կրթության, զբոսաշրջության, առողջապահության և քաղաքացիական անվտանգության ոլորտները, կնպաստի ամրապնդելու այդ կապերը :

JPEG - 51.3 ko
M. Gaudin, accueilli par l’Ambassadeur, qui a vivement encouragé les entrepreneurs marseillais à s’implanter en Arménie. Պարոն Գոդենինին հյուրընկալեց Ֆրանսիայի դեսպանը, ով մարսելցի գործարարներին խորհուրդ տվեց տեղակայվել Հայաստանում
JPEG - 47.4 ko
La délégation marseillaise se composait en grande partie d’hommes et femmes d’affaires, dont de nombreux membres de la CCIFA. Մարսելի պատվիրակությունը հիմնականում կազմված էր գործարարներից, որոնց մեծ մասը CCIFA-ից

Առավոտյան, պարոն Գոդենը և նրան ուղեկցող մարսելցի պատգամավորները հրավիրված էին Ֆրանսիայի դեսպանություն աշխատանքային նախաճաշի : Այնուհետև դեսպան Անրի Ռենոն ընդունեց պատվիրակությանը ընդլայնված կազմով, որտեղ ներկայացված էին Մարսելի գործարար շրջանակների ներկայացուցիչներ և հայ-ֆրանսիակամ առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) անդամներ: Ներկայացնելով Հայաստանի տնտեսական համայնապատկերը, դեսպանը դիմեց ֆրանսիացի գործարարներին, խրախուսելով հարուստ հնարավորություններ ընձեռնող այս երկրում հաստատվելու ցանկացած նախաձեռնություն: Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի ելույթից հետո, որի ընթացքում նա ընդգծեց մշակութային համագործակցությունը և տնտեսական զարգացումը միավորող ծրագրերի կարևորությունը, Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ պարոն Արման Փինարբասին խոսեց Հայաստանում ներդրողների համար գործընթացների դյուրացման մասին` տնտեսական և իրավական անվտանգ դաշտ, որակյալ և բազմալեզու աշխատուժ և, մասնավորապես մուտք դեպի ռուսական շուկա:

JPEG - 42.8 ko
Réunion de travail de M. Gaudin et ses adjoints avec l’Ambassadeur Պարոն Գոդենի և նրա օգնականների աշխատանքային ժողովը Դեսպանի հետ
JPEG - 43.3 ko
M. Jean-Claude Gaudin remet la médaille de citoyen d’honneur à l’Ambassadeur Պարոն Գոդենը Դեսպանին է հանձնում Պատվո քաղաքացի մեդալը

Լուսանկարները` Երևանի քաղաքապետարանի մամուլի բաժնի և Ֆրանսիայի դեսպանության

տպագրված ... 06/11/2013

Էջի սկիզբ