Մարսելի քաղաքապետ, Սենատոր Ժան-Կլոդ Գոդենը Երևանում է [fr]

PNG - 59 ko
M. Jean-Claude Gaudin, Sénateur-Maire de Marseille

Երևանի քաղաքապետի հրավերով, հոկտեմբերի 23-ից 27-ը, Մարսելի քաղաքապետ, Սենատոր Ժան-Կլոդ Գոդենը կայցելի Երևան : Այցը տեղի է ունենում հոկտեմբերի 15-ից 17-ը ֆրանսիական Վալանս քաղաքում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովից հետո, որի աշխատանքներին Մարսել քաղաքը ակտիվորեն ներգրավված էր:

Մարսելի քաղաքապետը և իր գլխավորած պատվիրակությունը կհյուրընկալվեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, կայցելեն Հայաստանում Ֆրանսիական համալսարան, ինչպես նաև հանդիպումներ կունենան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

JPEG - 24.5 ko
Depuis le XVIème siècle, des liens existent entre l’Arménie et la cité phocéenne.

Մարսելի համագործակցությունը Հայաստանի հետ չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով: Բազմաբնույթ համագործակցություն է ծավալված Մարսելի և Հայաստանի շրջանների միջև առողջապահության, տուրիզմի, կրթության, սոցիալական, քաղաքացիական անվտանգության և այլ բնագավառներում: Մարսելը նաև Պրովանս-Ալպ- Լազուրե ափ շրջանի (Provence-Alpes-Côte d’Azur) և Բուշ-դյու-Ռոն (Bouches-du-Rhône) դեպարտամենտի շրջկենտրոնն է, որոնք ակտիվորեն համագործակցում են համապատասխանաբար Լոռվա մարզի և Էջմիածին քաղաքի հետ:

JPEG - 39.7 ko
Capitale européenne de la Culture en 2013, Marseille a pour l’occasion édifié le Musée des civilisations de l’Europe et de la Méditerranée, situé sur le quai où débarquèrent de nombreux réfugiés arméniens après le génocide de 1915.
Crédit photo : Noyan Tapan (édition du 19/10/2013), AFP/Archives, site web Melty

տպագրված ... 26/06/2018

Էջի սկիզբ