Մարսելը մշակույթի եվրոպական մայրաքաղաք 2013 [fr]

Մարսելը « 2013թ. մշակույթի եվրոպական մայրաքաղաքն » է: Երեք հիմնական փուլով Մարսելը կցուցադրի մշակութային արտակարգ միջոցառումների, ցուցահանդեսների, ներկայացումների, փառատոնների ծրագրեր և այլն: Այս տարվա ընթացքում քաղաքում սպասվում է ավելի քան 12 միլիոն այցելու ողջ աշխարհից: Հունվարի 12-ից դեկտեմբերի 31-ը նախատեսված է ավելի քան 500 մշակութային միջոցառում:

Սլովակյան Կոշիցե քաղաքի հետ սույն մարտահրավերը ստանձնած Մարսելը նորարարության, անսպասելիի և անակնկալի նշանի ներքո ցանկանում է Հյուսիսային և Հարավային Եվրոպայի խաչմերուկ հանդիսացող իր դիրքով նպաստել ժողովուրդների մերձեցմանը, իսկ Միջերկրական ծովի ափին վերջինիս արտոնյալ դիրքը խթանում է այն:

Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը հունսի 4-ին այցելել է Մարսել ներկա գտնվելու Եվրոպայի և Միջերկրականի քաղաքակրթությունների թանգարանի բացման արարողությանը, որը նավահանգստի հին ծովապատնեշին հյուրընկալում է « Միջերկրականի պատկերասրահ »-ը և Կապույտ ափը նայող դարպասաշեմով այցելուներին ուղղորդում դեպի Սուրբ-Հովհաննես ամրոցը:

2013թ. պատմությունը կազմված է երեք մասից. դրվագ 1՝ « Մարսել Պրովանսը ողջունում է աշխարհը » (հունվար-մայիս), դրվագ 2՝ « Մարսել Պրովանսը բաց երկնքի տակ » (հունիս-օգոստոս) և դրվագ 3՝ « Մարսել Պրովանսը հազարավոր դեմքերով » (սեպտեմբեր-դեկտեմբեր): Շաբաթվա ավարտին բացման արարողությունը ողջ Մարսել-Պրովանսում հավաքել էր 600 000 հանդիսական:

Հունիսի 13-ից հոկտեմբերի 13-ը « Միդիի Մեծ Արվեստանոց » ցուցահանդեսը կներկայացնի XX-րդ դարը նշանավորած տարբեր շարժումներ պատկերող 1880-1960թթ. արվեստի պատմության 200 գլուխգործոց, իսկ Բորելի թանգարանը բաց կլինի հանդիսատեսի առջև:

Աշնանը կմեկնարկի տարվա մայրաքաղաքի Մարսել-Պրովանս հազարավոր դեմքերով երրորդ և վերջին դրվագը՝ կազմված հետևյալ միջոցառումներից. Անմշակ խոհանոց (սեպտեմբերի 11-ից 14-ը), Եվրոպական ժառանգության օրեր (սեպտեմբերի 14-ից 15-ը), Լե Կորբյուզիե ցուցահանդես (հոկտեմբերի 11-ից 2014թ. հունվարի 12-ը), InnovArt (Նորարարական Արվեստ - հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը), Գրականությունը խոշորացույցի ներքո, Աշնան տեսարաններ՝ նվիրված այնպիսի ներկայացումների, ինչպիսիք են ActOral-ի 12-րդ հրատարակությունը և Արաբական ժամանակակից դրամատուրգիան (նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը):

Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենը, ում կարծիքով « մշակույթն իրենով իսկ զարգացման ուժ է և էկոնոմիկայի առանձին ճյուղ », հավատացած է, որ Մարսելի « Մշակույթի եվրոպական մայրաքաղաք » կոչումը կգրավի լրացուցիչ մեկ միլիոն զբոսաշրջիկների դեպի մի շրջան, որը տարեկան հյուրընկալում է ավելի քան 10 միլիոն այցելու:

1985թ.-ին Եվրամիության նախաձեռնությամբ ստեղծումից ի վեր, « Մշակույթի եվրոպական մայրաքաղաք » անչափ ցանկալի կոչումը նպաստում է եվրոպական ժողովուրդների մերձեցմանը՝ ապահովելով տնտեսական աճ և բարելավելով ենթակառուցվածքներ (Փարիզ՝ 1989թ., Ավինյոն՝ 2000թ., Լիլ՝ 2004թ.):

տպագրված ... 06/08/2013

Էջի սկիզբ