Մարդու իրավունքներ - դեկտեմբերի 9-ը հռչակվել է է ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Այսօր՝ ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրը, որը նաև նշանավորում է 1948 թվականին ընդունված ցեղասպանության հանցագործությունը կանխարգելող և դատապարտող համաձայնագրի 67-րդ տարելիցը, Ֆրանսիան իր հարգանքն է մատուցում զոհերի հիշատակին և կիսում վերապրածների տառապանքները: Ֆրանսիան վերահաստատում է իր մոտեցումն առ այն, որ նման հանցագործության հեղինակները պետք է կանգնեն դատարանի առաջ: Հիշողությունը, ինչպես և պայքարն անպատժելիության դեմ մասնակցում են ապագա հանցագործությունների կանխարգելմանը:

Այն ժամանակ, երբ դեռ շարունակվում են զանգվածային դաժանությունները, միջազգային հանրությունը կարևոր դերակատարություն ունի օգնելու պետություններին հանցագործությունը կանխարգելելու, իսկ այն դեպքում, երբ իրենք պետություններն են մեղավոր այդ հանցագործության համար, բոլոր միջոցները ձեռնարկելու ստիպել դրանք դադարեցնելու գործում: Ֆրանսիայի սույն նախաձեռնության իմաստը կայանում է նրանում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն այլևս չկարողանան վետոյի իրավունք կիրառել զանգ վածային դաժանությունների դեպքում:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ